Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ)
23
Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Իրանը նախազգուշացրել է Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Պատերազմ Արցախում
Ըստ թուրքական Aydinlik Gazetes պարբերականի՝ Լավրովի վերջին հայտարարությունը մտահոգել է Էրդողանին Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով Փաշինյանի սրտիկը արյունոտ ձեռքերով է, իսկ մեջը՝ դատարկ. Լևոն Զուրաբյան Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է. Գագիկ Ծառուկյան Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել մասնակցել Ջահերով երթին Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի 8-րդ տարվա օրը հայտարարություն է տարածել MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. «Սիվիլնեթ» Ամեն օր նման մի առիթ տալիս է Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Թանկացրած, բայց չբարեփոխված տրանսպորտ (տեսանյութ) Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) Եկատերինբուրգի հայ համայնքի հետ քննարկվեցին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները․ ցուցադրվեց «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմը (տեսանյութ) Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում Եկեղեցու, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի մոտիվացիան Թուրքիայինը և Ադրբեջանինն է, իսկ Փաշինյանը նրանց կամակատարն է. Նահապետյան Թշնամին քանդելով հայկական սրբավայրը` Հայոց եկեղեցին Ստեփանակերտում, մեզ հստակ ուղերձ է տալիս․ Պողոսյան Ռուսաստանը տարօրինակ է համարում Երևանի հայտարարությունները Երևանի Աղի կոմբինատում հատուկ ջոկատի փրկարարները 236 մետր խորությունից դուրս են բերել 46 քաղաքացու Հայտարարություն. «Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով. երկու տարբերակներն էլ վատն են Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կբերվի Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Հայերի մոտ պատմական հիշողության սիմվոլը եկեղեցին է. սոցիոլոգ (տեսանյութ) Մայիսի 28-ի զորահանդեսը Ադրբեջանին յուրահատուկ հաշվետվություն է լինելու. Սեյրան Օհանյան «Շուտով նիկոլենք կպարտադրեն հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից»․ Մհեր Մկրտչյան Փաշինյանի շարասյան մասնակցությամբ վթարի զnh դարձած Սոնա Մնացականյանի գործով վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվել է Հանրային տրամադրությունները՝ պատմական հիշողության և պատմական ընտրության խաչմերուկում․ քննարկում (ուղիղ) Հազարավոր դոլարներ պետբյուջեից Սուքիասյանների ընկերությանը՝ պաշտոնյաներին բիզնես ջեթով տեղափոխելու համար․ «Հետք» FIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը (տեսանյութ)

Բոլոր ուժերը պետք է երկխոսություն սկսեն 1 օրակարգի շուրջ՝ ի՞նչ անել, որ երկիրը ցնցումների չգնա․ Թագուհի Թովմասյան

Ես ըմբռնումով եմ մոտենում Վարդան Աթաբեկյանի որոշմանը, որ լինելով զոհված ազատամարտիկի որդի, իր հոգու հետ հաշտ չի եղել, եւ այնուամենայնիվ չի ցանկացել լինել մի թիմում, որի օրոք, ցավոք, մենք ունեցանք տարածքային կորուստներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն՝ անդրադառնալով Վարդան Աթաբեկյանի՝ խմբակցությունից դուրս գալու որոշմանը։

Վարդան Աթաբեկյանի հայտարարությունից հետո խմբկացության քարտուղար Հակոբ Սիմիդյանը եւ պատգամավոր Հայկ Սարգսյանը գնացել են Պտղնիում գտնվող նրա տուն։ Ավելի վաղ մեզ հետ զրույցում Վարդան Աթաբեկյանն ասել է, որ ինքը տանը չի եղել, երբ արդեն նախկին թիմակիցները իր տուն են գնացել, միեւնույն ժամանակ ասել է, որ մանրամասներ կան, որոնց մասին չի ուզում հիմա խոսել, քանի որ ժամանակ է նախկին թիմակիցներին տվել, որ դա հարթեն, իսկ  եթե չհարթեն, ապա ինքն իրավապահներին կդիմի։ Թագուհի Թովմասյանը փոխանցեց, որ տեղի ունեցածի մասին զրուցել է Հակոբ Սիմիդյանի հետ։

«Նա ինձ տեղեկացրեց, որ գնացել են ընդամենը զրուցելու եւ փորձել են Վարդան Աթաբեկյանից պարզաբանումներ ստանալ, թե ի՞նչ պատահեց, ինչո՞ւ անակնկալ դուրս եկավ խմբակցությունից։ Անկեղծ ասած՝ ես չեմ մտածում, որ բացի զրուցելուց ինչ-որ բան կարող էր լինել, ամեն դեպքում մեքենաների առատությունը այլ մեկնաբանության տեղի կարող էր տալ»,- ասաց նա։

Թագուհի Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե ստեղծված իրավիճակից ելնելով ինքը մտածե՞լ է խմբակցությունից դուրս գալու մասին, ինչին ի պատասխան պատգամավորն ասաց՝ եթե ինքն իմանա, որ դրանով կկարողանա իրավիճակը փրկել, ապա պատրաստ է անգամ պատգամավորական մանդատը վայր դնել։

Մյուս հարցին, թե ինքը ծանոթ եղե՞լ է օրերս «Իմ քայլը» խմբակցության տարածած հայտարարությանը, իշխող ուժի պատգամավորը նշեց, որ տեղյակ չի եղել եւ չի էլ իմացել, որ նման հայտարարություն է տարածվելու, որովհետեւ Արցախում է եղել։

Թագուհի Թովմասյանի համար անակնկալ է եղել Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած հայտարարությանը։

«Ստորագրված փաստաթուղթը շատ վատն էր,  պարունակում էր ոչ հայանպաստ ձեւակերպումներ, պարունակում էր մեր հայրենիքը թղթով թշնամուն հանձելու վերաբերյալ ձեւակերպումներ, բայց մյուս կողմից, քանի որ ես Արցախից նոր եմ վերադարձել՝ հասկացել եմ, որ վիճակն օրհասական է եղել եւ օր ու վայրկյան առաջ անհրաժեշտ է եղել ցանկացած գնով հրադադար հայտարարել, որպեսզի մեր հայրենիքի գոնե մի մասը կարողանանք պահել եւ չգնանք վերջնական կապիտուլյացիայի։ Այս երկու իրողությունները միասին պետք է դատենք եւ ինձ համար շատ կարեւոր է, թե այս փաստաթղթում նշված ժամկետները ինչպես են կյանքի կոչվելու։ Մասնավորապես՝ նոյեմբերի 15-ին մենք պետք է ազատենք Քարվաճառը, իսկ մինչեւ դեկտեմբերի 1-ը ՝ Լաչինի շրջանը՝ պահպանելով Լաչինի միջանցքը։ Կարծում եմ, որ դրանք տեխնիկապես իրականացնելն անհնար կլինի, մեզ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ եւ հումանիտար քայլեր, որովհետեւ Քարվաճառում այս ընթացքում ապրում էին Շահումյանից մազապուրզ եղած մեր հայրենակիցները, նրանք մեկ անգամ արդեն իրենց հայրենիքը կորցրել են, տարհանվել  ու բնակություն են հաստատել Քարվաճառում։ Հիմա, եթե մենք այդ մարդկանց Քարվաճառից էլ ենք հանում՝ ո՞ւր ենք տանում, իսկ ինչ վերաբերում է  փաստաթղթում տեղ գտած փախստականների վերադարձի մասին, ապա ես ենթադրում եմ, որ դրանք պետք է լինեն այն փախստականները, որոնք մինչեւ այսօր կան, այլ ոչ թե, որ նոր պիտի լինեն փախստական։ Այսինքն՝ Քարվաճառի եւ մյուս բնակավայրերի բնակիչների ճակատագրի մասով ոչինչ չկա գրված այդ փաստաթղթում։ Ես կարող եմ ենթադրել, որ այդ փաստաթղթում փախստականների մասը, օրինակ, կարող է վերաբերել Հադրութի բնակիչներին, բայց ես չեմ պատկերացնում, թե Հադրութի փախստական բնակիչը ինչպես է հետ գնալու իր բնակավայր, երբ այն մենք հանձնել ենք»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Այս հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով էլ իշխող ուժի պատգամավորն այցելել էր Արցախ, սական իր իսկ խոսքով՝ կոնկրետ պատասխաններ չի լսել, որովհետեւ անորոշությունն ավելի մեծ էր։

«Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա պետք է ասեմ, որ այստեղ էլ դեռ որոշակի ոչինչ չկա, որովհետեւ մենք այնպիսի իրավիճակում ենք այս պահին, որ ո՛չ պատերազմ է, ո՛չ էլ հրադադար, որովհետեւ անընդհատ տեղի են ունենում իրադարձություններ ու չենք կարող ասել, թե սա մեզ ուր է տանելու։ Ցավոք, որեւէ օղակ մեզ դեռ չի տվել այն բացատրությունը, թե այդ փաստաթուղթն ինչպես է կյանքի կոչվելու եւ հույս ունեմ քանի դեռ բացատրություն չեն տալիս, ուրեմն այն մենք կյանքի չենք կոչելու»,- նկատեց նա։

Թագուհի Թովմասյանը նշեց, որ Հայաստանի հասարակությունը մեծ անելիք ունի, այն է՝ օգնել արցախցիներին, նրանց հետ զրուցել, որպեսզի վերջիններս վերադառնան Արցախ։

«Քանի որ նոր եմ վերադարձել այնտեղից տպավորություններս թարմ են, կարող եմ ասել, որ Ստեփանակերտում կյանքը վերականգնվում էր, խանութները սկսել էին բացվել, էլեկտրաէներգիա էր մատակարարվում, կամաց-կամաց քաղաքը սկսում էր վերակենդանանալ։ Այդ քանի օրը ես այնտեղ հանգիստ ապրել եմ, որեւէ բանի մասին չեմ մտածել, որովհետեւ խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորքերն իրենց աշխատանքին են անցել, ու կարելի է ասել, որ մեր կյանքի ավտանգությունը այլեւս գտնվում է բարվոք վիճակում, չասեմ հարյուր տոկոսանոց, բայց վտան չկա այնտեղ ապրելու համար։ Երբ հանդիպեցի եւ՛ Արցախի նախագահի, եւ՛ խորհրդարանի ներկայացուցիչների, եւ՛ ռազմական գործիչների հետ, իրենք ինձ  վստահեցնում էին, որ իրավիճակը դեպի կայունացում է գնում եւ առաջիկայում պաշտոնական կոչով հանդես կգան եւ արցախցիներին կխնդրեն վերադառնալ իրենց տները»,- ասաց Թովմասյանը։

Պատգամավորը կիսվեց նաեւ իր զգացողություններով, որոնք այս օրերին ունեցել է Արցախում։ Նա ցավալի տեսարանների է ականատես եղել, երբ Քարվաճառի շրջակայքում որոշ բնակիչներ իրենց տներն էին այրում։

«Խոսեցի նրանց հետ, ասացի՝ քանի դեռ ձեր իշխանություններից  հրահանգ չեք ստացել տունն ազատելու, ինչի՞ եք վառում այն, մի արեք։ Հասկանալի է չէ՞, որ խաղաղ պայմաններում Արցախի իշխանությունը չի կարող իր բնակչին միայնակ թողնել, սա պատերազմ չէ, որ ասենք՝ տարերային իրավիճակ է եւ մարդիկ պիտի հեռանան։ Հետեւաբար պիտի սպասենք իշխանությունների կոչին»,- ասաց նա։

Իշխող ուժի պատգամավորը կարծելով, թե Դադիվանքում այլեւս հնարավորություն չի ունենալու լինել, այցելել է այնտեղ, աղոթել Աստծուն, որ դա իր եւ հայ ժողովրդի վերջին այցը չլինի։ Արցախի նախագահի հետ հանդիպմանը իր հույզերով է կիսվել ու կարճ մեսիջ լսել նախագահից՝ «Դադիվանքը մերն է»։

«Ես այդ մեսիջը փոխանցել եմ, հիմա էլ առիթից օգտվելով ձեր միջոցով եմ փոխանցում»,- շեշտեց նա։

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին եւ ստեղծված իրավիճակի ելքերի մասին, իշխող ուժի պատգամավորն ընդգծեց, որ այս շրջանում բոլորս պետք է մեկ օրակարգի շուրջ երկխոսություն սկսենք։

«Մենք հիմա ոչ թե իշխանությունը պահելու, հանձնելու կամ էլ վերցնելու խնդիր պիտի լուծենք, այլ մեր երկրում կայուն իրավիճակ ունենալու, որպեսզի կարողանանք մեր չավարտված պատերազմում եղածն էլ տանուլ չտալ, թե դա ինչ եղանակով կարվի՝ քննարկման հարց է։ Կարծում եմ, որ բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխանական, պետք է գիտակցեն, որ անհրաժեշտ է սկսել երկխոսություն մեկ օրակարգի շուրջ՝ ի՞նչ անենք, որպեսզի մեր երկիրը ցնցումների չգնա։ Սա ինչո՞ւ  եմ ասում, որովհետեւ արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ ընկերներս բացատրել են ինձ, որ 90-ականների պատերազմում մեր հաջողության գրավականը Ադրբեջանում ապակայուն վիճակն էր։ Հիմա մենք ունենալով թշնամու դառը փորձը պիտի դա որեւէ պայմանով թույլ չտանք, իսկ թե ինչի՞ գնով, դա արդեն ամեն մի քաղաքական գործիչ, ամեն մի իշխանավոր ինքը պիտի որոշի իրենից հասանելիք զոհողության չափը»,- հավելեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>