ՌԴ հայկական եկեղեցիներում ԼՂ-ում զոհված զինծառայողների հիշատակի ոգեկոչման արարողություն կանցկացվի
Նոյեմբերի 22-ին ՌԴ տարածքում գտնվող հայկական եկեղեցիներում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն կանցկացվի:
«Այո, կլինեն զոհված զինծառայողների հիշատակի ոգեկոչման արարողություններ»,-հայտնում է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամուլի ծառայությունը: