Անհրաժեշտ է հրապարակել Հայաստան համահայկական հիմնադրամում Արցախի վերականգնման համար հավաքված գումարների հաշվետվությունը
Անհրաժեշտ է հրապարակել Հայաստան համահայկական հիմնադրամում Արցախի վերականգնման համար հավաքված գումարների հաշվետվությունը. ինչ է ծախսվել, ինչի վրա: Կազմել նախահաշիվ. փրկված փոքր կտոր Արցախի վերականգնման, տարհանվածների աջակցության համար ինչքան գումարով ինչ է արվելու: Առաջնահերթությունը` տներից զրկված յուրաքանչյուր մարդու ճակատագիրը փոքր-ինչ փրկելն է:
Ձմեռ է, մարդկային շոկ է, հերթական ժամկետների պետք չի սպասել: Իսկ եթե, օրինակ, ծախսվել է զենքի ձեռքբերման վրա, աուդիտորական կազմակերպության եզրակացությունը բավարար կլինի: Ոչինչ պետք չէ հետաձգել:
Իսկ հետագա բանակցություններով մի բան փրկելու համար պետք է պարտվածի հրաժարականը:
Արմինե Ուդումյանի ֆեյսբուքյան էջից
Արմինե Ուդումյանի ֆեյսբուքյան էջից

