Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պատերազմ Արցախում
Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին

Ինչո՞ւ եք լռում, երբ առանց ձեզ հարցնելու ձեր ներդրումը վերցրել են ու ՆՎԵՐ ՏՎԵԼ թշնամուն. Լուսանկար

Հիմա այն ինչ գրում եմ, համոզված եմ, որ տարբեր քննարկումների առիթ կտա։ Գիտեմ, որ այսօր շատ հերոսների ընտանիքներ դեռ իրենց զավակներին չեն հանձնել հողին. լույս իջնի բոլորի հոգուն, և անձամբ եմ շնորհակալ, որ 44 օր հայրենիքս են պաշտպանել։ Ես գիտեմ, որ շատերն այսօր ունեն տան, հագուստի, նույնիսկ հացի խնդիր։ Ու այ հենց այդ պատճառով եմ գրում։ Որովհետև հաղթանակն ու պարտությունը միայն սահմաններով ու քարտեզներով չեն որոշվում, այլ նաև կորսված օգուտներով, հնարավորություններով և իհարկե փողով։
 
Պատերազմի իրական նյութական կորուստների մասին հնարավոր կլինի խոսել մի քանի ամիս անց՝ լավագույն դեպքում։ Խոսքս ոչ թե մարդկային կորուստների մասին է, այլ զենք-զինամթերք, ենթակառուցվածք, նույնիսկ կռվող զինվորի սնունդ և այլն։ Ընդ որում պետք է հաշվի առնել նաև այն, թե այս ծախսված փողը որքան % է կազմում պետության բյուջեում, ՀՆԱ-ում և այլն։ Այդ իսկ պատճառով այսօր դժվար է ասել, թե տնտեսական առումով ով պարտվեց։ Բայց սա առաջին հայացքից։
 
Մասնագիտական ինտուիցիաս ասում է, որ թշնամին նվազագույնը կրկնակի օգուտով է դուրս եկել։ Եթե տնտեսագիտորեն ասենք, ապա շատ խելացի ներդրող է եղել, ու 200% արդյունավետություն է ապահովել։
 
1994-ից սկսած Արցախում իրականացվել են անհավանական ծավալի ներդրումներ։ Միայն ենթակառուցվածքների մեջ «Հայաստան» համահայկական հիմնադրամը մոտավոր հաշվարկներով 150 մլն ԱՄՆ դոլար է ներդրել։ Դրանք ճանապարհներ են, դպրոցներ, հիվանդանոցներ, էլեկտրամատակարարման համակարգ և այլն։ 150 մլն ԱՄՆ դոլար, որը տարիներ շարունակ հավաքել է ողջ հայությունը․․․
 
Որպեսզի ավելի հասկանալի լինի ասածս, պատկերացրեք, որ ձեզ հանկարծակի ասում են, որ նորակառույցում տուն եք նվեր ստացել, բայց դուռը բացում եք ու պարզվում է, որ ոչ միայն լիարժեք վերանորոգված է, այլ նաև կահավորված ամենավերջին տեխնիկայով, կահույքով, դեռ մի հատ էլ պատշգամբ ունեք ֆանտաստիկ տեսարանով, բույսերով, ծղոտի կահույքի վրա էլ սպասում է սուրճը։ Թշնամին ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ այ այդպիսի բնակարան, զուտ, որովհետև․․․ Պատկերացրի՞ք։ Դե գնանք առաջ։
Արցախում մասնավոր ներդրումներ են կատարվել հանքարդյունաբերության ոլորտում։ Եվ հիմա արդեն էական չէ, թե արդյոք հանքերը վնասում էին Արցախի չքնաղ բնությանը, թե ոչ։ Փաստն այն է, որ թշնամին ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ գործող հանք՝ իր ամբողջ ենթակառուցվածքով։ Մնում է միայն բերել աշխատողներ կամ աշխատեցնել տեղի ՊԱՐՏՎԱԾ բնակչությանը ու փողը․․․ իսկ թե փողը ինչ կարող է անել, կգրեմ վերջում։
 
Թշնամին ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ՀԷԿ-եր, մեկը չէ, երկուսը չէ․․․ տասնյակով․․․
 
Անցյալ տարի միայն, որպեսզի Արցախում իրականացվի չճանաչված ֆուտբոլային ակումբների Եվրոպայի առաջնությունը՝ Conifa Artsakh / Conifa Արցախ-ն, Արցախում կառուցվել է 4 մարզադաշտ, որոնցից Ստեփանակերտինը շատ մոտ միջազգային ամենաբարձր չափանիշներին, եթե չեմ սխալվում, խնդիրը միայն խոտածածկն էր։ Միջոցառման անցկացման 10 օրերի համար միայն միլիոնավոր դոլարներ են ծախսվել Արցախում։ Թշնամին ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ ֆուտբոլային դաշտեր, որոնցից մեկը՝ Մարտունիում, խորը «վերք» է ստացել հենց ամենակենտրոնում։
 
Թշնամին ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ նաև միլիոնավոր դոլարների արժեք ունեցող գյուղատնտեսական ներդրումներ՝ ցորենի դաշտերի, գինու գործարանի, օղու գործարանի, պահածոների գործարանի, այգիների, դաշտերի, այստեղ երկաաար ցանկ կա, այ այդ ամենի տեսքով։ Անհամեմատ ավելի մեծ ՆՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ զբոսաշրջային ենթակառուցվածքների մեջ՝ հարյուր-միլիոնավոր դոլարների ներդրումներ հյուրանոցներում, օրինակ։
 
Նիկոլի ծախած պատերազմի արդյունքում թշնամին դրոշի տոնի կապակցությամբ բանծիկով սիրուն փաթաթած ՆՎԵՐ է ՍՏԱՑԵԼ այնքան հնարավորություններ, այնպիսի հնարավորություններ և արդեն գոյություն ունեցող օգուտներ, որ իրեն միայն մնում է մտնել տուն, նստել պատշգամբում ու վայելել սուրճը․․․ մեր զինվորների փոխարեն։
 
Ու եթե նվեր է ստացել, ուրեմն մենք այդ օգուտները չենք ստացել։ Մենք չենք ստանալու այն փողերը, որոնք մեզ հնարավորություն կտային պատրաստվել հաջորդ պատերազմին, որին ՍՏԱՑԱԾ ՆՎԵՐՈՎ ինքն է պատրաստվելու։ Ես թշնամու ստորությանը չեմ կասկածում, բայց որպեսզի ֆեյքային վայնասուն չլսեմ, չեմ գրի, թե ինչպես այն՝ այդ պետությունը, դա կարող է անել (ու ես պանիկա չեմ տարածում, այլ սթափության կոչ եմ անում և գիտակցում, որ մենք ապրում ենք այդպիսի տարածաշրջանում և ունենք այսպիսի հարևաններ)։
 
Իսկ հիմա հարց․ Դուք, որ շուրջ 30 տարի ներդրում եք արել Արցախի տնտեսությունում՝ ամենատարբեր ձևաչափերով՝ ամենամյա նվիրատվությունից մինչև գործարան, հանք, ռեստորան ու հյուրանոց կառուցելը, այսօր ինչո՞ւ տեր չեք կանգնում ձեր ներդրումներին։ Ինչո՞ւ եք լռում, երբ առանց ձեզ հարցնելու ձեր ներդրումը վերցրել են ու ՆՎԵՐ ՏՎԵԼ թշնամուն։
 
Ու մի բան էլ՝ որպես ամփոփում։ Հայրենիքը տարածք չի, հայրենիքը նախևառաջ իմ սրտի տրոփյունն է, բայց նաև կայացած պետական համակարգը, որը ունակ է եղել ներդրումներ սպասարկել, զարգանալ, ապահովել տնտեսաական աճ, որը բոլորիցս են գողացել ու ՆՎԵՐ ՏՎԵԼ թշնամուն։
 
Լուսանկարները անցյալ տարվա Կոնիֆայից են
 
Հրաչուհի Միրզոյանի ֆեյսբուքյան էջից
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>