Աշոտ Մինասյանին բերման են ենթարկել Սիսիանի ԱԱԾ, այդ գործողությունը չի տեղավորվում իրավական որեւէ սահմանման մեջ. պաշտպան
Դիտել նաև
Պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Լևոն Քոչարյանը և Պետրոս Մեղրյանը տեսակցել են քրեակատարողական հիմնարկում գտնվող Աշոտ Մինասյանին
Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին. Իշխանյան
Աշոտ Մինասյանը դատապարտվել է ազատազրկման
Գրիգոր Մինասյանը գրասենյակը իշխանավորների շահերն է պաշտպանում
Գյումրու ՔՊ-ի թեկնածուն առաջարկում է գյումրեցինեին «ավինյանաբար» «ասեք-կանենք» թեզը, որպեսզի հետո կյանքի կոչի «ասեք-խաբենք»-ը
Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը` Աշոտ Երկաթը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայության կողմից։ Այս մասին Tert.am֊ի հետ զրույցում ասաց Աշոտ Մինասյանի փաստաբան Հրաչ Հակոբյանը։
«Աշոտ Մինասյանին բերման են ենթարկել ԱԱԾ Սիսիանի վարչություն։ Ինձ արգելել են տեսակցել Մինասյանին՝ նշելով, որ հարցաքննությունը տեղի է ունենալու Երևանում հետևաբար փաստաբանի տեսակցելու անհրաժեշտություն չկա»,֊ասաց Հակոբյանը՝նշելով,որ ԱԱԾ֊ի այս գործողությունն իրավական որևէ սահմանման մեջ չի տեղավորվում։
Հրաչ Հակոբյանը նաև հայտնեց, որ Աշոտ Մինասյանին բերման են ենթարկել ժամը 19։00֊ին, սակայն ՄԻՊ֊ին հայտնել են, որ ժամը 22։00֊ին են բերման ենթարկել և դեռ բերման ենթարկելու համար սահմանված երեք ժամը չի լրացել։

