Նույն երիտասարդը ԱԺ-ում եւ Հանրայինի եթերում․«տարօրինակ զուգադիպություն». Տեսանյութ
Նոյեմբերի 10-ի երեկոյան ԱԺ շենք մտած քաղաքացիներին իշխանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է ներկայացնում է որպես խուլիգան ու ջարդարար, նույնիսկ հայտնում են հարուցված քրեական գործերի մասին: Սակայն այդ օրերի իրադարձությունների եւ իշխանական քարոզչամեքենայի աշխատելաոճի ուսուսմնասիրությունը բավական տարօրինակ զուգադիպություններ է բացահայտում:
Օրինակ, թե լուսանկարի մեջի տղան, ով եւս ԱԺ-ում էր եւ ըստ իշխանությունների ջարդարարների շարքում, ապա ինչպես է ստացվում, որ օրեր անց նա թիվ 1 քարոզչամեքենա Հանրայինի եթերից արդեն դատապարտում է ԱԺ մուտք գործածներին եւ իր խոսքում շրջանառում իշխանական թեզերը: Այս մասին տեղեկացնում է Mediaport տելեգրամյան ալիքը։

