Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել
18
Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) «Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում». Արեգնազ Մանուկյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի, աշխատակիցների իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն. Հայտարարություն Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում. մարզասերների ակցիան` ուղիղ Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից․ տնօրենի ԺՊ-ն այն որակել է «հակապետական քայլ»․ ահազանգ Պատերազմ Արցախում
Թեղուտի հանքավայրը հանձնվել է ամերիկյան ընկերությանը Գործ «կարելու» Ն․Փ․–ական «արվեստը». Անդրանիկ Թևանյան Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով Մեծ հավաք՝ ԱՄՆ-ում. հայերի մաղթանքն է, որ Գագիկ Ծառուկյանն օր առաջ լինի ազատության մեջ Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան. Փաստաբան Դատախազը միջնորդեց 3 ամսով երկարաձգել քաղբանտարկյալ Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքը Հունիսի 6-ին Ստեփանավանում տեղացած կարկուտը վնասել է 1090 մեքենա Ամեն օր գալիս ենք հույսով, որ մեր աշխատատեղը բացվի. «Մուլտի սթոունի» աշխատակիցներն ակցիա են անում Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը. Քարդաշյանի և մոր հուզիչ գրառումները Հաջորդը Գազպրոմն են խլելու. Դավիթ Կարապետյան Ազատություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանին, ազատություն բոլոր քաղբանտարկյալներին «Ես չեմ կարող աշխատել մի տեղ, որտեղ երեխայի աշխատանքը պատից հանում են, հակապետական են որակում». «Առավոտ» Լարված իրավիճակ՝ Բյուրեղավանում. քաղաքապետարանի մոտ բնակիչներ են հավաքվել Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, քաղաքացիները հոսպիտալացվել են, վարակի աղբյուրը դեռ պարզված չի Զորակցության խոսքեր ու աղոթք՝ Մոսկվայի եկեղեցում. հայ համայնքը Ծառուկյանի հետ է. «Կենտրոն» ՀԸ անդրադարձը Միքայել Սրբազանն այցելել է Բագրատ Սրբազանին Դատական նիստ՝ հակասահմանադրական գործով Եվրոպական կառույցների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Նոր էսկալացիայի պատասխանատվությունը բարդելու են ընդդիմության վրա. Մանուկ Սուքիասյան Չինաստանն առաջին անգամ մեկ ամսում ավելի քան 1 միլիոն ավտոմեքենա է արտահանել․ The Guardian Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը հրամանատարաշտաբային զորավարժություններ կանցկացնեն Իրանում թիրախավորվել է Բենդեր-Խամիր-Բենդեր-Աբբաս մայրուղու գլխավոր կամուրջը Հիբրիդային Հայաստան․ բիզնեսի պետականացում, պետության ապազգայնացում Կառավարությունը 5 միլիարդի պարգևավճարներ կբաժանի Հայաստանը` լուրջ վտանգի առջև. հաստատվում է կոշտ բռնապետություն (տեսանյութ) Շնորհակալ եմ բոլոր կանանցից` մայրերից, 300-ից ավել քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդկանցից, ովքեր իրենց համերաշխությունն են հայտնել Արեգնազ Մանուկյանին Առյուծը քաղաքական խաղերի զոհ դարձավ, իսկ գազանանոցի մուտքավճարը թանկացել է Միջազգային ատյաններում բոլորի համար չէ՛, որ միևնույն է. Ձյունիկ Աղաջանյան Հայաստանը պետք է օպերատիվ արձագանքի տարածաշրջանի իրադարձություններին. Գրիգոր Բալասանյան Երևանյան երթևեկությունը դարձել է ամենօրյա ժամանակի, նյարդերի և արտադրողականության կորուստ

Բեքարյան. Փաշինյանը պետք է ժամ առաջ հեռանա, իսկ ԳՇ պետն ու պաշտպանության նախարարը շատ բացատրելու բան ունեն ժողովրդին. Տեսանյութ

Մի շարք հարցեր կան, որ այդ խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց չի մտածել ընդհանրապես դրանց մասին, բավական չէ այն ժամանակ չի մտածել, հիմա էլ չի մտածում:Ազատության հրապարակում Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը:

 

«Ի՞նչ է լինելու մարդկանց հետ՝ կապված անվտանգության իմաստով. պարզ բան՝ Ստեփանակերտը Շուշիից գտնվում է գիտեք, թե ինչ հեռավորության վրա, Շուշիիում ադրբեջանցիներն են և հետևաբար անվտանգության խնդիրը միայն նախատեսում է, որ պետք է ապահովի միայն ռուսական կոնտինգենտը, եթե պիտի ապահովի այդտեղ ի՞նչ դետալներ կան մարդկանց իրավունքների, գույքի, տեղաշարժի հետ կապված, ոչինչ արված չէ, ոչինչ մտածված չէ»,- նշեց նա:

Բեքարյանի խոսքով՝ այստեղ կա երկրորդ շատ էական խնդիրը՝ առաջին հայացքից թվում է՝ դա կարող էր կազմակերպվել Արցախի ղեկավաության կողմից, այնտեղ էլ ոչինչ արված չէ, մարդիկ կարողանում են ինչ-որ բանի մասին լսել, երբ քմահաճույքը ներում է և Արայիկ Հարությունյանը որոշում է մի հատ նորմալ ուղերձ անի, երկու տող բովանդակությամբ:

 

«Խնդիրը հետևյալն է՝ Նիկոլ Փշաինյանը ժամ առաջ պետք է գնա, որ այս հարցերը հստակ լուծման ու որոշակիության հնարավորություն ստանան. ով է զբաղվում, ինչպես է կազմակերպվում, ոնց է արվում, որ Արցախի քաղաքացիների շահերը պաշտպանված լինեն լիարժեք, դետալ առ դետալ, խնդիր առ խնդիր:

Արայիկ Հարությունյանի մոտ էլ, եթե մարդասիրության տարրական էլեմենտ մնացած լիներ, արդեն գնացած պետք է լիներ, որ այնտեղ եղած մեր ժողովուդը գնար մի մարդու հետ հարց լուծեր, ում նկատմամբ գոնե մինիմալ հարգանք ունի, ուրիշ բան չասեմ: Բնականաբար, մինչև այս հարցերը չլուծվեն, մինչև սրանք չհեռանան, մենք անգամ այդ տրիվյալ հարցերի մեջ պրոբլեմ ենք ունենալու, ուր մնաց այն խոշորները»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է բանակի հասցեին մեղադրանքներին, Բեքարյանն ասաց, որ բանակը լայն հասկացություն է: «Բանակի մեր բոլոր զինվորները, զինծառայողները, սպաները, գնացած աշխարհազորը, կամավորները սա մի հարց է և բանակ ի դեմս երկու անձի, որոնք կապ ունեն քաղաքականության պրոցեսի, որոշման ընդունման և ամբողջ կազմակերպման հետ, խոսքը պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի մասին է, այլ՝ հարց: Աննկարագրելի մեծ քանակով հարցեր կան իրենց ուղղված: Իրենք այսպես թե այնպես այդ հարցերի պատասխանը պետք է տան մի օր, այս ընկերոջ՝ վարչապետի պաշտոնում կես ժամ ավելի կամ 25 րոպե պակաս մնալն իրենց այդ հարցերից չի ազատելու»,- ասաց նա և հարցրեց՝

ինչպե՞ս է, որ այդ շտաբից Արծրունը ստանում էր ինֆորմացիա, ժողովրդին խաբում էր՝ հաղթել ենք, հաղթում ենք, հաղթելու ենք և ինչպե՞ս էր այդ նույն ԳՇ-ից Նիկոլը ստանում ինֆորմացիա, գնում, ստորագրում այդ խայտառակ կապիտուլցիան:

«Եթե ԳՇ-ն իր ֆունկցիան կատարել է, ներկայացրել է իր չեղած գերագույն հրամանատարին, որ մենք ունենք իրավիճակ, որը ծանր է, նա ո՞նց էր պատերազմ սադրում, նա պատերազմ է սադրել երկու տարի շարունակ, եթե նա իր ԳՇ-ից այդ պատկերն ուներ, ո՞նց էր պատերազմ սադրում, եթե չուներ այդ պատկերը, ինչո՞ւ չուներ»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ Փաշինյանն ամբողջ ընթացքում ստացել է առաջարկներ, մերժել է, ստացել է  առաջարկներ, մերժել է: «Այստեղ երկու կարևոր ուղերձ կա. առաջինն. անգամ պատերազմի ժամանակ էս երկրի վարչապետի հետ խոսացող չկար, ուլիտմատումի ձևով փստաթուղթը տալիս էին, պատասխանը՝ այո կամ ոչ էր և ոչ թե  բանակցություն, այդ նույն ժամանակ ո՞ւր էր ԳՇ պետը, որը չէր ասում, որ այս առաջարկը ընդունելի չէ, որովհետև բանակում վիճակն այդքան էլ հուսադրող չէ, կամ եթե ասվել է  ու էդ որոշումը չի ընդունվել, հիմա ինչո՞ւ է լռում»,- ասաց նա:

Բեքարյանի խոսքով՝ եթե այն ժամանակ ռազմական դրություն էր, պատերազմ էր, չէր ասում հասկանալի էր, բա հիմա ինչո՞ւ չի ասում: «Ժամանակն է և պետք է գնա, որ հնարավոր լինի էդ փաստաթղթից մի բան հետ բերել: Էդ մի բանը շատ փոքր է թվում առաջին հայացքից, բայց այդ մի բանը Հադրութ քաղաք է, Հադրութի, Մարտունու շրջան է ադրբեջանցու ձեռքը հայտնված մասով, էդ մի բանը Շուշի քաղաք է, Արցախի կարգավիճակի հարցը բանակցային օրակարգ բերել է, բա Գլխավոր շտաբ հիմա ինչո՞ւ ես լռում:  Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ գնա ու բոլոր հարցերին պատասխան տա, իսկ ԳՇ պետն ու պաշտպանության նախարարը այս ժողովրդին շատ բացատրելու բաներ ունեն ու ինչքան ուշ, ինչքան հետո այնքան, այդ բացատրելիքը բազմապատկված է լինելու, սա պետք է հասնի իրենց ուղեղին»,- ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>