Այն, որ սրանք պիտի գնան, ազգային անվտանգության եւ արժանապատվության հարց է
Դիտել նաև
Սա ոչ թե պարզապես հերթական ամոթալի դեպք է, սա մեր ապագայի համար խորը եւ լուրջ սպառնալիք է․ Արման Աբովյան
Արմեն Չարչյանը չի ազատազրկվի․ փաստաբան
ԱԽ քարտուղարը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը
Մահացել է վերլուծաբան Արմեն Դուլյանը
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի տոնայնությունն ավելի կոշտանալու է․ Արմեն Պետրոսյան
Այն, որ սրանք պիտի գնան, ազգային անվտանգության եւ արժանապատվության հարց է։
Չգիտեմ, ով կլինի հաջորդ իշխանությունը։ Ո՞վ երկիրը կհանի այս խորը եւ համապարփակ ճգնաժամից, որում հայտնվել ենք մի խումբ անհայրենիք վիժվածքների պատճառով։
Վերջիվերջո, անձերը կարեւոր չեն լինելիւ։ Կարեւոր են լինելու մարդկանց մասնագիտական եւ բարոյական որակները։
Բայց ինձ համար մի բան շատ հստակ է։
Այն արժապատիվ սերունդը, որ արյան իւ կյանքի գնով Հայրենիք էր պաշտպանում եւ ում վզին են փորձում փաթաթել քաղաքական իշխանության կողմից իրականացված ազգային դավադրությունը, պետք է տեսանելի ապագայում Արցախում եւ Հայաստանում զբաղեցնի իր արժանավոր դիրքերը։
Այդ տղերքը հող հանձնող չէին, նրանք հայրենիքի դառը քաղցրությունը գիտեն։
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

