Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը»
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին Փաշինյանն այլընտրանք չունի Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Ադրբեջանը փորձում է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ վերահսկողություն ստանալ․ Դանիելյան Պատերազմ Արցախում
«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան Փաշինյանն աշխարհաքաղաքական փակուղում է. Կարեն Քոչարյան Պատրաստվե՛ք արտահերթ ընտրությունների, մնացած բոլոր օրակարգերը կեղծ են Գերմանացիների 49%-ը կողմ է Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատմանը կամ լիակատար դադարեցմանը. հարցում Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով Փաշինյանի վիրավnրական արտահայտnւթյունները լրագրողի հասցեին ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ ՔԱՂԱՔԱՑԻ ՆԻԿՈԼ Փ.-ԻՆ ՇԱՏ ՀՍՏԱԿ Է Խորհրդարանական ընդդիմությունը կարող է (պետք է) օգտվի այդ բոլոր առաջարկներից․ Վահե Հովհաննիսյան Ալիևի պահանջը կատարելուց հետո, ինձ ի՞նչ, դու վարչապե՞տ ես մնալու, թե՞՝ չէ. Շարմազանով Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Մոսկվա այցերից առաջ Փաշինյանը փոխում է դեսպանին. ո՞վ է «տանկի տակ նետվելու» պատրաստ այդ «նիկոլականը» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Տեղումները կլինեն ինտենսիվ․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 21-ից 25-ին Քաղաքական խոհանոցի «ֆիրմային» ուտեստը. «Եթե պարտվեմ, կհեռանամ». «Փաստ» Արտառոց դեպք․ Տափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերանները. նրան սպառնում է ազատազրկում Փաշինյանն այլընտրանք չունի Բաքվի բռնապետի համար քաղցրահամ՝ խմելու և ոռոգման, ջրի խնդիրն իր իշխանության կայունությանը սպառնացող ռիսկերի շարքում է Արցախgիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ՝ քաղաքական որոշումն ու նոր օրենքը. Արցախ Միություն Առաջարկ քաղաքացի Նիկոլ Փ.-ին Հայաստանին կանեն առաջարկ, որից հրաժարվել հնարավոր չի լինի. Ստեփան Դանիելյան Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը հետ չեն վերցրել իրենց ստորագրությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից. Զախարովա Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին ԵՄ-ի ստանդարտներով  Վրաստանը գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Ուկրաինային, և՛ Մոլդովային, բայց... Ինչպես կազդեն Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի որոշումները մեր տարածաշրջանի վրա Եթե նման ավանտյուրայի գնա Փաշինյանը, ապա կարող են քաղաքացիական բախումներ սկսվել. «Երկրի հարցը» Փաշինյանի քաղաքական կապիտալի առանցքը սուտն է, խրոնիկ ստախոսի առաջարկին ո՞նց կվերաբերվեք․ Աննա Գրիգորյան Զովունիում էլեկտրաէներգիան կաթվածահար է. երեկվանից հոսանք չունեն. «Փաստինֆո» Հիմա թալանչի եք, թե չէ, եկեք, ասեք․ Ղազինյանը ՀԷՑ-ի մասով բացահայտումներ արեց Վրաստանում սուգ է հայտարարվել՝ շենքի պայթյունի և զոհերի հետ կապված. փլատակներից 3-ամյա երեխային ողջ են դուրս բերել՝ պայթյունց 8 ժամ անց Ավինյանի «որակով» աշխատանքը ԼՂ-ից տեղահանվածների նոր կենսաչափական անձնագրերում ծննդյան վայրը նշվում է Ադրբեջան

Բաքվում ճամպրուկներն են պատրաստում, իսկ Արայիկ Հարությունյանը տուն է կանչում արցախցիներին

Երեկ կեսօրից արդեն հնարավոր չէր սովորական բջջային համարով զանգեր կատարել Արցախ, որտեղ երեկվանից ռուսական ռազմական տեխնիկա եւ ռուս խաղաղապահներ են մտել։ Նոյեմբերի 11-ի դրությամբ այնտեղ շուրջ 400 ռուս խաղաղապահ կար՝ սպասվող 2 հազարի կազմից։ Երեկ ռուսական հեռուստատեսությունը ցույց էր տալիս, թե ինչ ուրախությամբ են 7 շրջաններում նախկինում բնակվա՛ ադրբեջանցիները Բաքվում ճամպրուկները պատրաստում՝ իրենց նախկին տները վերադառնալու, մերոնց մի մասն էլ, մարդատար ավտոմեքենաների մեջ իրենց ունցվածքը բարձած, տեղափոխվում է Հայաստան։ Ղարաբաղցիների մի մասն էլ նախօրեին Ազատության հրապարակում, մյուս օրը Մատենադարանի մոտ էր։ Կանանց մի մասն անընդմեջ արտասվում էր, պահանջում իր հայրենիքն ու տունը։ Տեսարանը տխուր էր, եւ պատահական չէ, որ հանրահավաք բերված ոստիկանների նյարդերն անգամ տեղի էին տալիս, փախցնում էին աչքերը արտասվող արցախցի կանանցից։ Նման հույզերն ու զգացմունքները, բնականաբար, իշխանությունների սրտով չեն։ Նախ, որովհետեւ արցախցիների ներկայության դեպքում չեն կարող ասել, թե հրապարակում ծեծելու մոլուցքը 2․5 տարի հագուրդ չտված նախկիններ են, որոնք ռեւանշ են ուզում․ սրանք ռեալ՝ տուն, հայրենիք, հարազատներ, ամուսիններ ու հարազատներ կորցրած արցախցիներ են։

Բնականաբար, նրանց պետք է ամեն գնով հեռացնել Երեւանից։ Եվ, ահա, օգնության է գալիս Արայիկ Հարությունյանը՝ իր կոչով։ Այդպե՞ս է, թե՞ ոչ։ Հարցն ուղղում ենք քաղաքագետ Արմեն Բադալյանին։ Նրա խոսքով՝ Արայիկ Հարությունյանը մեկ՝ պոպուլիստական խնդիր է լուծում։
«Բայց դա անիմաստ նպատակ է, որովհետեւ այդ ղարաբաղցիները, որոնք մասնակցում են ժամը 17-ի հանրահավաքին, հաստատ Արայիկ Հարությունյանին չեն լսելու։ Ավելին՝ նույն ձեւի թշնամական վերաբերմունք ունեն Հարությունյանի նկատմամբ, ինչ Հայաստանի ղեկավարության։ Եվ հաստատ Արայիկ Հարությունյանի կոչով չէ, որ կմասնակցեն կամ չեն մասնակցի։ Ավելին, նման կոչերը, որպես կանոն, բացասական դեր են կատարում, մարդիկ ավելի շատ են գնում մասնակցելու։ Ի հակառակ»,- ասում է Արմեն Բադալյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե կմնա՞ն, կվերադառնա՞ն, ապա Արմեն Բադալյանն ասում է․ «Մի բան հասկանանք՝ Շուշիում հայ չի ապրելու, որովհետեւ դա Ադրբեջան է, Հադրութում հայ չի ապրելու, որովհետեւ դա Ադրբեջան է։ Մնացած տարածքներում գուցե հայերն ապրեն։ Հավանաբար, խոսքն այդ տարածքներից վերադարձած հայերի մասին է։ Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի, Ասկերան եւ հարակից շրջանների գյուղեր։ Իսկ Հադրութ, Շուշի եւ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած այլ տարածքներ հայերը չեն վերադառալու, որովհետեւ ադրբեջանցիները դա թույլ չեն տա»։ 

Քաղաքագետը մեկնաբանում է՝ եռակողմ հայտարարության 9 կետերում նշված «փախստականների վերադարձ»-ի տակ պետք է հասկանալ նաեւ ադրբեջանցիների վերադարձ նախկին ԼՂԻՄ-ի տարածք։ Իսկ դա միայն Շուշին ու Հադրութը չեն, ուր հայերը չեն վերադառնա, դա նաեւ Ստեփանակերտի նախկին ադրբեջանաբնակ Կրկժան թաղամասը, Խոջալուն է, մնացած գյուղերը, ուր ադրբեջանցիները կվերադառնան։ 

«Զոռով կտանեն, ուզելով, թե չուզելով։ Իսկ դա նշանակում է, որ Ստեփանակերտում արդեն պետք է լինի Ադրբեջանի ոստիկանություն, Ադրբեջանի վարչական իշխանություն, այնտեղ պետք է լինի ադրբեջանական մանաթը»,-ավելացրեց Արմեն Բադալյանը։

Ինչ վերաբերում է եռակողմ հայտարարության հայտնի 9 կետերին, ապա նա ասում է՝ գոնե Հայաստանի համար մի քիչ ավելի դրական լուծումներ լինեին։ «Այսքան զոհեր, որոնք ստացվեցին, որ անիմաստ զոհեր էին, եւ նախկին ԼՂԻՄ-ի 2 շրջանի վերադարձն Ադրբեջանի կազմ։ Ադրբեջանն ասել է՝ Լեռնային Ղարաբաղը որեւէ վարչական կառուցվածք չի ունենալու, լինելու է մշակութային ինքնավարություն։ Եվ շատ շուտով այնտեղ վերադառնալու են ադրբեջանցիներ՝ Շուշի, Հադրութ, Ադրբեջանը կասի, թե հայերը կարող են վերադառնալ Հադրութ, բայց հայերը չեն վերադառնա, որովետեւ այնտեղ ադրբեջանական իշխանություն է։ Եվ Ադրբեջանի ոստիկանների ներքո ու թեկուզ խաղաղապահների առկայությամբ հայերն այնտեղ չեն ապրելու։ Նաեւ այս 4․5 տարիներին Ադրբեջանն անելու է ամեն ինչ, որպեսզի փոխի էթնիկ կազմը․ իրեն էլ ձեռք չի տալիս խաղաղապահ զորքի երկարատեւ այնտեղ գտնվելը։ Իսկ դրանով ինքը հանում է խաղաղապահների այնտեղ գտնվելու անհրաժեշտությունը»,- ավելացրեց նա։

Որպես ամփոփում՝ քաղտեխնոլոգն ասաց․ «Իհարկե, սա շատ մեծ հարված էր հայ հասարակությանը, Հայաստանին, բայց մահացու չէր։ Մեր հայ ժողովուրդը 5 հազար տարվա ընթացքում շատ ավելի ծանր հարվածների տակից է դուրս եկել։ Սրա տակից էլ դուրս կգա, ուղղակի իզուր տեղը 30 տարի կորցրինք»։

Hraparak.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>