Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Զգուշացնում ենք վարչապետին՝ իր բռնություններով, հալածանքներով եւ սադրանքներով երկիրը չտանել ապակայունացման, դրանով անհնար է զսպել համաժողովրդական բողոքի եւ ցասման արդար ալիքը. ՀՅԴ Բյուրո

2020 թ. նոյեմբերի 10֊ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պատերազմը դադարեցնելու մասին ստորագրած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան` պարտվողական եւ նվաստացուցիչ մի փաստաթուղթ, որը ոչ միայն մեծագույն հանցագործութիւն է հայրենիքի եւ ողջ հայ ազգի շահերի, իղձերի եւ նպատակների նկատմամբ, այլ նաև, միանշանակ, վտանգում եւ ոտնահարում է հայ ժողովրդի ներկա և գալիք սերունդների անկախ, անվտանգ եւ զարգացող երկրում ապրելու, եւ արժանապատիվ ապագա կառուցելու բացարձակ իրավունքը։

Հայաստանի եւ Արցախի ամբողջական անձնատվության (կապիտուլյացիայի) մասին դատապարտելի եւ անընդունելի այս փաստաթուղթն առաջացրել է հայ ժողովրդի ընդվզումն ու ցասումը, որի արդարացի պահանջը կացությունը փրկելու նպատակով Նիկոլ Փաշինյանի անցնցում հեռացումն է։

Համաժողովրդական ընդվզման ֆոնին, պատասխանատվությունից խուսափելու, սեփական իշխանությունը երկարաձգելու եւ բռնի միջոցներով համաժողովրդական ընդվզումը լռեցնելու նպատակով, իշխող վարչախումբը սկսել է ձերբակալել ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներին եւ այլ հանրային գործիչներին։

Խստորեն դատապարտելով հակաօրինական ձերբակալությունները` վստահեցնում ենք, որ նման արարքներով անհնար է զսպել համաժողովրդական բողոքի եւ ցասման արդար ալիքը։

Միևնույն ժամանակ, կենսական ենք համարում եռակողմ հայտարարությամբ նախատեսված քայլերի իրականացման շուրջ եւ առհասարակ Արցախի հիմնահարցի կարգավորման հաջորդ փուլերի բանակցություններին՝ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների, ընդհանրապես հայ ժողովրդի շահերը արժանավոր կերպով պաշտպանելու հնարավորություն ստեղծելու համար՝ վարչապետ Փաշինյանի հրաժարականը այդ պաշտոնից։

Վարչապետի հրաժարականը կվկայի այն մասին, որ նա իր անձնական քաղաքական փառասիրությունը ստորադասում է ազգային-պետական շահին։ Եթե իսկապես վարչապետը եռակողմ հայտարարությունը ստորագրել է Հայրենիքի մնացորդի փրկության նպատակով, նույն տրամաբանությամբ նա պիտի հեռանա իր պաշտոնից՝ հնարավորություն տալով քաղաքական դաշտին միավորելու ազգային ամբողջ ներուժը եւ դուրս գալու այս իրավիճակից։ Զգուշացնում ենք վարչապետին՝ իր բռնությոններով, հալածանքներով եւ սադրանքներով երկիրը չտանել ապակայունացման։ Կոչ ենք անում մեր ժողովրդին լինել զգոն եւ չտրվել սադրանքների։

Առնվազն ինքը՝ վարչապետը, շատ լավ գիտի Հ.Յ.Դաշնակցության անսակարկ ու անմնացորդ նվիրումը հայրենիքին, պատերազմի առաջին իսկ ժամերից հենց իրեն՝ վարչապետին հայտնած մեր պատրաստակմությունը՝ մեր միջև բոլոր տարաձայնությունները դեն դնելու և Հայոց բանակին զինվորագրուելու Դաշնակցության ողջ կառույցի հանձնառությունը և այդ պատրաստակամությունն ու հանձնառությունը հետագա օրերին ռազմաճակատում և թիկունքի ներքին ու արտաքին հարթակներում իրագործելու փաստը։ Պատերազմի ամբողջ ընթացքում տարբեր առիթներով այդ մասին հայտնել ենք վարչապետին։

Վերջապես, դիմում ենք աշխարհասփյուռ մեր երիտասարդությանը` չվհատվելու, չհիասթափվելու եւ չհուսահատելու. մեր ազգային շահերի պաշտպանության համար մեր հանձնառությունը ամբողջական է, եւ հարատեւ պայքարով, թեկուզ, երբեմն, անհաջող, ի վերջո կհասնենք մեր համազգային նպատակներին։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>