ՌԴ-ում քրեական գործ է հարուցվել՝ Հայաստանի տարածքում Մի-24 ուղղաթիռի խոցման դեպքի առիթով
Ռուսաստանի ռազմական քննիչները քրեական գործ են հարուցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական Մի-24 ուղղաթիռի կործանման դեպքի առիթով։ Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Աղբյուրը նաև պարզաբանել է, որ «գործի քննության ընթացքում, ամենայն հավանականությամբ, այն կվերաորակվի ավելի լուրջ գործի»:
Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 351-րդ հոդվածը նախատեսում է պատիժ՝ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Քննությունը վարում են Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ռազմական քննիչները։
Հիշեցնենք՝ ՌԴ Մի-24 ուղղաթիռը խոցվել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 9-ին, Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ գյուղի մոտակայքում։ Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել էր անձնակազմի 2 անդամ, 1-ը վիրավորվել էր։ Ադրբեջանը ներողություն էր խնդրել տեղի ունեցածի համար՝ խոստանալով ֆինանսական փոխհատուցում։
Zham.am

