Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին

Հիմա որտե՞ղ եք Դուք, Ձեր ընտանիքը, ինչո՞ւ ենք «կռվախնձոր» ստեղծել Սյունիքի մարզում, ինչպե՞ս եք տեսնում արցախցու, հայաստանցու կյանքը 5 տարի հետո. Քրիստինե Հալաջյանը հարցեր է հղել Նիկոլ Փաշինյանին

Հայաստանից ու սփյուռքի տարբեր համայնքներից ինձ շատ հարցեր են ուղարկում Ձեր որպիսության, Ձեր ստորագրած փաստաթղթի, և, ընդհանրապես, Ձեր ընտանիքի  ու հետագա քայլերի մասին: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ամերիկահայ Քրիստինե Հալաջյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Վարչապետին ուղղված մի շարք հարցերը՝ ստորև.

«Դուք Ձեր էջում երկուշաբթի օրը գրառում եք արել, որ Շուշիում մարտերը շարունակվում են, և այդ նույն օրը ընդամենը 6 ժամ հետո գրում եք, որ ստորագրել եք փաստաթուղթ: Ի՞նչ է կատարվել այդ ընթացքում, և ինչու՞ են տեղի ունեցել այս փոփոխությունները:

Ձեզ մեղադրում են, որ գաղտնի եք ստորագրել. Ձեր էջում ուղիղ եթերում խոսել եք ցավալի փոխզիջումների մասին, հետո նորից եք ուղիղ եթեր անում և ընդհանրապես ուրիշ բան եք ասում. ի՞նչ է կատարվել և ի՞նչ է կատարվում այդ երկու ուղիղ եթերների ընթացքում:

Անընդհատ ասում եք՝ հաղթում ենք, սփյուռքը լսում է Ձեր ուղերձը, որ մենք հաղթում ենք, ու մենք այն փոխանցում ենք բոլորին, հետո պարզվում է՝ մենք ոչ միայն պարտվում ենք, այլև մեզ կոտորում են, որովհետև ասում եք՝ մարդկային կյանքեր փրկելու համար եք ստորագրել այդ պայմանագիրը: Եթե պարտվում էինք, ինչո՞ւ չէիք ասում, որ պարտվում ենք: Չեք խոսել ժողովրդի հետ, չեք ասել. հիմա ասեք, որ հասկանանք՝ ի՞նչ ունենք:

Եթե պետք է ստորագրվեր այդ փաստաթուղթը, ինչ պատահեց, որ փախվեց ամեն ինչ, և արագ ստորագրվեց՝ առանց ժողովրդի հետ քննարկելու: Ինչու այս անգամ բաց չեք եղել ժողովրդի հետ:

Երկրի նախագահը չի իմացել այս փաստաթղթի մասին. ինչու՞, ի՞նչն է Ձեզ ստիպել շուտափույթ ստորագրել այդ փաստաթուղթը:

Որտե՞ղ եք Դուք հիմա. եթե անվտանգության խնդիր չկա, խնդրում եմ՝ ասեք: Որտե՞ղ է Ձեր ընտանիքը. եթե անվտանգության խնդիր չկա, պատասխանեք:

Ո՞րն էր մեր նախնական պլանը. եթե կռվում էինք մինչև վերջ, ապա ինչու չեղավ մոբիլիզացիա, ինչու՞ չասվեց, որ մենք պարտվում ենք, բայց մինչև վերջ կռվելու ենք: Եթե չէինք կռվելու, ապա ինչո՞ւ սկզբից մտանք մինչև վերջ կռվի մեջ, և եթե սկզբից կռվելու էինք, հետո հասկացանք, որ չենք կռվելու, որ պահին եղավ հասկանալու պրոցեսը. ինչպե՞ս կատարեցիք այդպիսի որոշում:

Ի՞նչ փաստաթուղթ ենք ստորագրել: Որո՞նք են դրա պայմանները, ի՞նչ կարգավիճակ է ստանում Արցախի ժողովուրդը, ինչպե՞ս է արցախցին 2020-ի հունվարի 1-ից ապրելու, ով է լինելու իր դատավորը, քաղաքապետը, որոշում կայացնողը: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ կյանքը Արցախի ժողովրդի համար:

Ձեզ մեղադրում են, որ կապիտուլյացիոն պայմանագիր եք ստորագրել: Արդյո՞ք դա այդպես է, թե՞ ոչ:

Ինչո՞ւ ենք մենք նոր «կռվախնձոր» ստեղծել Սյունիքի մարզում: Ի՞նչ հետևանքնքեր դրանք կարող են ունենալ մեր ժողովրդի համար:

Ինչպիսի՞ կարգավիճակ ունի ռուս-թուրքական մոնիտորինգ-սեկտորը Արցախում. կա՞ այդպիսին:

Ինչպե՞ս եք տեսնում արցախցու կամ հայաստանցու կյանքը 5 տարի հետո:

Խոսում եք դավադրությունների մասին. ովքե՞ր են դավադրություններ կազմակերպողները. հրապարակեք անուններ:

Քանի՞ հոգի են ձերբակալված այս պահին՝ ռազմական իրադրությունից ելնելով:

Խոսվում է գեներալների նահանջի և դավաճանության մասին, ովքե՞ր են այդ գեներալները, քանի՞ հոգի են ձերբակալված, և արդյո՞ք Ռազմական ոստիկանությունը զբաղվում է նրանց հարցով:

Ասում են՝ եղել է նահանջի հրաման. արդյո՞ք եղել է. եթե չի եղել, պաշտոնապես հերքեք, եթե եղել է, ո՞վ է տվել այդ հրամանը: Գենշտաբի՞ց է եղել այդ հրամանը, թե՞ գեներալները ինքնակամ են զորքը հետ քաշել: Ի՞նչ պատճառով: Արդյո՞ք Ռազմական ոստիկանությունը պարզել է:

Ասում եք՝ զորքին փոխարինողներ չեն եղել, բայց նաև լսել ենք, որ մարդկանց կանչել են զինկոմիսարիատներ, ժամերով նստեցրել են ու տուն ուղարկել, հետո նորից են կանչել, նորից տուն ուղարկել՝ անորոշ ժամանակով: Զինկոմիսարիատները բարեխղճորեն աշխատե՞լ են, թե՞ ոչ, որ փոխարինեն զինվորներին: Եթե ոչ, քանի՞ հոգի են պատժվել անբարեխիղճ աշխատանքի համար: Ինչպե՞ս է ստացվել, որ կամավորները կարողացել են հասնել դիրքեր, բայց զորակոչով եկածները հետ են ուղարկվել տուն ու դիրքեր չեն հասել:

Որտե՞ղ է կատարվել դավադրություն, և ովքեր են այդ ամենի հետևում կանգնած, ինչու զորքին փոխարինող չի եղել, ինչո՞ւ չի հայտարարվել մոբիլիզացիա: Արդյո՞ք քննել եք այս հարցը ՌՈ-ում:

Այս պայմանագրից ելքի ճանապահ կա՞, փոփոխության ճանապարհ կա՞: Որո՞նք են լինելու մեր հաջորդ քայլերը: Ո՞ւր ենք գնում, ապագայի ծրագիր ունե՞նք, ստորագրելուց առաջ քննարկե՞լ եք:

Պարո՛ն վարչապետ, դուք էլ կորցնելու բան չունեք, պատասխան տվեք՝ ի՞նչ է կատարվում, որ հասկանանք՝ ինչպես օգնենք»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>