Վաղն արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով
Դիտել նաև
Էրդողանը Մակունցին վերանշանակեց ԱՄՆ–ում դեսպան և ողջույններ հղեց Փաշինյանին․ Օ’Բրայենի անկեղծացումները
Նիկոլ Փաշինյանը Դանիել Իոաննիսյանի շուրթերով էլ ասաց, թե ինչու են փոխում Սահմանադրությունը (տեսանյութ)
Մեկ տարի առաջ Ալիևն ու Փաշինյանը փակեցին Լաչինի միջանցքը (տեսանյութ)
Իրենց վերջը գալու մասին արտահայտությունը բորբոքեց Ալեն Սիմոնյանին, լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը մեր երկրի անվտանգության թիվ մեկ սպառնալիքներից է. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրել է.
«Սիրելի՜ հայրենակիցներ,
Պայմանավորված նոյեմբերի 10-ի գիշերը մի շարք անձանց կողմից կառավարական տուն 1 հասցեում գտնվող պետական գույքին հասցված զգալի վնասով և անկարգություններից հետո իրականացված նախաքննությամբ՝ երկու օր հնարավոր չի եղել ապահովել վարչապետի աշխատակազմի բնականոն աշխատանքը։
Այսօր արդեն մասամբ հնարավոր է եղել աշխատանքների վերականգնումը, իսկ վաղն արդեն վարչապետի աշխատակազմը վերսկսելու է աշխատանքն ամբողջ ծավալով։
Հայտնում եմ, որ անկարգության պատասխանատուների մի մասն արդեն նույնականացվել է և ձերբակալվել։ Ընթանում են աշխատանքներ մյուսների հայտնաբերման ուղղությամբ։ Բոլոր պատասխանատուները ենթարկվելու են օրենքով սահմանված պատասխանատվության»։