Սենատոր Մարքին Էրդողանի գործողությունները համարում է ծաղր ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության նկատմամբ
Դիտել նաև
Մոսկվան և Բաքուն համաձայնեցնում են ԼՂ-ում խաղաղապահների շուրջ բանակցությունների ժամկետները․ ՌԴ դեսպան
Հայաստանը պարզապես հրաժարվեց Ստեփանակերտից՝ հանուն իր շահերի. Ռուսական խաղաղապահ առաքելություն (տեսանյութ)
Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմակայանները՝ հույս ունենալով դրանք փոխարինել արևմտյաններով. Զատուլին
Ռուս խաղաղապահները 23-րդ դիտակետն են փակել Արցախում
Ռուս խաղաղապահները ևս երեք դիտակետ են ապամոնտաժել Լեռնային Ղարաբաղում
ԱՄՆ սենատոր Էդ Մարքին անդրադարձել է Հարվային Կովկասում Թուրքիայի գործողություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, սենատորը նշել է, որ Էրդողանն, իր գործողություններով, ծաղրի է ենթարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:
«Սա բիծ է ԱՄՆ-ի վարչակազմի վրա, որ թույլ տվեց նախագահ Թրամփի ընկեր Էրդողանին բեմադրել հողազավթում Հարավային Կովկասում և ծաղրի ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի պրոցեսը»,-նշել է ԱՄՆ սենատոր Էդ Մարքին:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նախաձեռնել է ամերիկահայերի արշավ՝ կոչ անելու Կոնգրեսին միանալ սենատոր Էդ Մարքիին՝ խրախուսել ԱՄՆ-ին վերաներգրավվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի պրոցեսում, նաև աջակցելու Արցախի անկախության ճանաչմանը և դատապարտելու Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան: