«Ոչ մի թուրք խաղաղապահ Լեռնային Ղարաբաղ չի ուղարկվի»․ Լավրով. Տեսանյութ
Ոչ մի թուրք խաղաղապահ Լեռնային Ղարաբաղ չի ուղարկվի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Թուրք դիտորդների շարժունակության սահմանները կսահմանափակվեն Ադրբեջանում մոնիթորինգային կենտրոնի տեղակայման վայրով»,-հայտնել է նա:
Նա հայտնել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները ձախողելու փորձեր չի տեսնում։
«Առայժմ ես չեմ տեսնում նշաններ, որ ինչ-որ մեկը փորձում է խափանել այդ պայմանավորվածությունները»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Մոսկվան համոզված է, որ բոլոր կողմերը շահագրգռված են Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am

