ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արծվիկ Մինասյանին, Արա Հակոբյանին ու Արսեն Բաբայանին
Ազգային անվտագության ծառայությունը այսօր առավոտյան ևս բերման է ենթարկել քաղաքական գործիչների: ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր՝ ընդդիմադիրների նախատեսված հանրահավաքից առաջ բերման են ենթարկել ևս երեք քաղաքական գործչի.«12:00-ին նախատեսած ասուլիսից առաջ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանին, «Ազգային օրակարգ» կուակցությունից Արա Հակոբյանին և «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը»:
Նշենք, որ այսօր ժամը 17:00-ին հարնահավաք է նախատեսված Ազատության հրապարակում, որի կազմակերպիչները ձերբակալված են:
Ի դեպ, ձերբակալվել են նաև Գագիկ Ծառուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Գառնիկ Իսագուլյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Սուրեն Սուրենյանցը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Գեղամ Մանուկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Դավիթ Համբարձումյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Արա Սահակյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Արթուր Վանեցյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով և 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Էդուարդ Շարմազանովը` ՀՀ քրեական օրենսգրքի 225.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Արթուր Ղազինյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով,
Իշխան Սաղաթելյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 307.1–րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ կատարելու կասկածանքով: