Շոյգուն իր թուրք գործընկերոջ հետ կրկին քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը
Դիտել նաև
ՀՀ-ն դաշնակցային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր է ձեռնարկում․ Շոյգու
Շոյգուն եւ Իրանի ԳՇ պետը հաստատել են պաշտպանության ոլորտում շփումները զարգացնելու մտադրությունը
Շոյգուն հայտարարել է ՀԱՊԿ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության կարեւորության մասին
Պապիկյանն ու Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել
Նամակ Շոյգույից Ադրբեջանի իշխանություններին
Ռուսաստանի Պաշտպանության բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն 24 ժամվա ընթացքում երկրորդ հեռախոսային խոսակցությունն է անցկացրել Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման գործընթացը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն այսօր հեռախոսով բանակցություններ է վարել Թուրքիայի Հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ»,-նշել է ռազմական գերատեսչությունը:
Ինչպես նշել է Պաշտպանության նախարարությունը, Շոյգուն իր թուրք գործընկերոջ հետ քննարկել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը»:
Աղբյուրը՝ aysor.am

