Էդմոն Մարուքյանը բոլոր պատգամավորներին կանչում է ԱԺ՝ այս վիճակից միասին ելքեր գտնելու համար
Սիրելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու առաջարկությամբ, որի ընթացքում, ըստ մեր ներկայացրած օրակարգի, քննարկվելու են ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020 թվականի նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարության իրավաչափությունը։
Տեղեկացնում եմ, որ համաձայն Սահմանադրության՝ անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն։
***
ԼՀԿ խմբակցությունն Ազգային Ժողովում է:
Նոյեմբերի 9-ի ծանր գիշերը ուղիղ եթերում դիմեցի բոլոր պատգամավորներին գալու այստեղ և այս վիճակից միասին ելքեր գտնելու համար: Մինչ այս պահը սպասում ենք:
Եկե’ք, քննարկենք միասին և իրավիճակից ելքեր գտնենք։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից