Անբարոյականություն է ասել, որ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է. Վիտալի Բալասանյան
Հայրենակիցներ,
Ասել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, դա նշանակում է ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից: Պարզապես անբարոյականություն է ասել, որ երևանյան գործարարը իր ջոկատով պետք է գար և փրկեր Շուշին: Շուշին պետք է պաշտպաներ բանակը, այլ ոչ թե անհատները և կամավորականները, որոնց պատճառով իբր Շուշին ընկել է:
Վիտալի Բալասանյանի ֆեյսբուքյան էջից