Լավրով-Թիլերսոն հանդիպում. ինչի՞ մասին են զրուցել երկու գերտերությունների արտգործնախարարները
Սիրիայով ԱՄՆ հրթիռային հարվածների պես ակցիաները չպետք է կրկնվեն, համոզված է ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Ռուսաստանյան ղեկավարությունն արդեն սկզբունքային գնահատականներ է արտահայտել այդ հարցով: Սկզբունքայնորեն կարևոր ենք համարում նման երևույթների կրկնության անթույլատրելիությունը ապագայում», - հայտարարեց ռուսաստանցի արտգործնախարարը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպմանը: Հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թիլերսոնը Մոսկվա է ժամանել երկօրյա պաշտոնական այցով: Լավրովի կարծիքով, բանակցությունները թույլ կտան «փորձել ազնվորեն պարզել փոխգործակցության հեռանկարները բոլոր հարցերով», մասնավորապես, լայն հակաահաբեկչական ճակատի ստեղծման հեռանկարների մասին:
Երկու գերտերությունների արտգործնախարարների հիմնական քննարկման թեման Սիրիան է: Հավանաբար Ռեքս Թիլերսոնը կփորձի ռուսական կողմին համոզել հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցություն ցուցաբերելուց:
Zham.am