Պեսկովը հերքում է Ղարաբաղում թուրք զինծառայողների տեղակայման մասին լուրերը
Դիտել նաև
Մոսկվան և Բաքուն համաձայնեցնում են ԼՂ-ում խաղաղապահների շուրջ բանակցությունների ժամկետները․ ՌԴ դեսպան
Հայաստանը պարզապես հրաժարվեց Ստեփանակերտից՝ հանուն իր շահերի. Ռուսական խաղաղապահ առաքելություն (տեսանյութ)
Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմակայանները՝ հույս ունենալով դրանք փոխարինել արևմտյաններով. Զատուլին
Ռուս խաղաղապահները 23-րդ դիտակետն են փակել Արցախում
Ռուս խաղաղապահները ևս երեք դիտակետ են ապամոնտաժել Լեռնային Ղարաբաղում
Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարության տեքստում թուրք զինծառայողների տեղակայման մասին խոսք չկա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այդ մասին որևէ բառ հայտարարության տեքստում չկա: Այդ մասով համաձայնություն չկա: Թուրք զինծառայողների լինելը համաձայնեցված չէ: Խոսք է գնացել ադրբեջանական տարածքում մոնիտորինգի կենտրոնի ստեղծման մասին: Դա՝ Ադրբեջանում, և դա եղել է առանձին համաձայնության առարկա»: Դա Ղարաբաղ չէ»,-ասաց նա: