Զարմանում եմ ծնողների էս ահավոր անտարբերության վրա
Նախընտրական ժամանակահատվածում, ամենամեծ գործն արեց Դանիել Իոաննիսյանը, որ ցուցադրեց կրթական համակարգի իրական դեմքը, իր ողջ գաղջությամբ։
Հիմա էս երկրում Դանիելը համակարգի կողմից հետևողական հալածանքի է ենթարկվում, փոխանակ էդ տնօրենները դուրս շպրտվեն, մի հատ էլ համակարգի խամաճիկ դատարաններում ուզում են շարունակել իրենց խայտառակությունը։ Դան ջան, մենք քեզ հետ ենք, մի վայրկյան չմտածես։
Բայց և զարմանում եմ էս ահավոր անտարբերության վրա, որն առկա է էդ դպրոցներում սովորող երեխաների ծնողների կողմից, ու՞մ եք վստահում ձեր երեխաների կրթությունը, արդեն մտածելու ունակությունն ընդհանրապե՞ս եք կորցրել․․․

