ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել. Պուտին
ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները թույլ կտան «խնդիրը կարգավորել արդար հիմքի վրա և ի շահ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների»:
«Ադրբեջանական և հայկական ուժերը Ղարաբաղում կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերում»,- ասել է Պուտինը: