ՇՏԱՊ. Ինչ է տեղի ունենում Նախիջևանի սահմանին. Wargonzo-ի ռեպորտաժը ռուսական ուղղաթիռի խոցման վայրից. Տեսանյութ
Wargonzo-ի զինթղթակից Վլադիսլավ Զիզդոկն ուղիղ եթեր է մտել այն վայրից, որտեղ ադրբեջանական կողմից արձակված հրթիռից խոցվել է ռուսական ՄԻ-24 ուղղաթիռը:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ը հայտնել էր, որ ռուսական Մի-24 ուղղաթիռը կործանվել է Հայաստանում Երասխ բնակավայրի մոտակայքում։ Ուղղաթիռը խոցվել է շարժական զենիթահրթիռային համակարգից: Զոհվել է ուղղաթիռի անձնակազմի 2 անդամ, 1-ը տարհանվել է՝ միջին ծանրության վնասվածքներով:

