Ցանկացած փոխանցվող տեղեկատվություն պետք է լինի հավասարակշռված, դրանում պետք է հաշվի առնվի իրադրությունն իր ողջ առանձնահատկությունների, նրբությունների ներքո
Դիտել նաև
Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան
Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան
«Արցախում ծնված մարդուն ի՞նչն է երջանկացնում իր դահիճի հետ հանդիպումից»․ Տիգրան Աբրահամյան
«Հետաքրքիր է՝ իր շեֆի՝ Արցախն Ադրբեջան հռչակելու ժամանակ Ասրյանը հուզվե՞լ է»․ Տիգրան Աբրահամյան
«Զորահանդեսի ժամանակ հատուկ ընդգծեցին, որ Դ-30-ները գործարանային են»․ Տիգրան Աբրահամյան
Ես ստեղծված իրադրության մասին գնահատականներ հնչեցնելիս, վերլուծություններ ներկայացնելիս միշտ փորձում եմ իմ մեջ հաշվարկել դրա էֆեկտը բոլոր այն մարդկանց վրա, ովքեր այս պահին ռազմաճակատի տարբեր ուղղություններում են։
Որոշ դեպքերում փոքր ինչ տուժում է ասելիքս, սակայն սկզբունքային է, որպեսզի չտուժվի մեր զինծառայողը՝ բարոյահոգեբանական կամ մեկ այլ ձևով։
Համոզմունքս է, որ այս մոտեցմամբ պետք է շարժվեն բոլորը՝ պաշտոնատար անձանցից, փորձագետներից, ցանցային ակտիվիստները։
Խնդիրը նրանում չէ, որ օբյեկտիվությունը, իրականությունը պետք է մի կողմ դնել, ոչ։
Հարցը նրանում է, որ ցանկացած փոխանցվող տեղեկատվություն պետք է լինի հավասարակշռված, դրանում պետք է հաշվի առնվի իրադրությունն իր ողջ առանձնահատկությունների, նրբությունների ներքո։
Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

