Պուտինը Էրդողանի հետ հեռախոսով քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույցում փոխադարձ պատրաստակամություն են հայտնել համագործակցել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Մանրակրկիտ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ռուսաստանի նախագահը իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ մի շարք հեռախոսային կապերի մասին: Այս շփումները ուղղված էին ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման տարբերակներ գտնելուն եւ քաղաքական ու դիվանագիտական կարգավորման հասնելուն: Հաստատվել է հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու նպատակով համագործակցության փոխադարձ պատրաստակամություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: