Թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի. Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված
Դիտել նաև
Եթե Նիկոլի նման ղեկավար ունենայինք առաջին պատերազմում, կպարտվեինք դեռ էն ժամանակ. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
Արցախի Մարտունի քաղաքի ռազմավարական բարձունքներից մեկի արբանյակից արված կադրերն են. Լուսանկար
Մարտունից Երեւանի ինֆեկցիոն կենտրոն է տեղափոխվել 1-4 տարեկան 12 երեխա, նրանց մոտ հաստատվել է Կլոստրիդիում Դիֆիցիլե
«Արձանը վերցնողին կխփենք». մարտունեցիները Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ
Թաղավարդում թշնամին ավերել է Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանները
Արցախի Մարտունու շրջանում իրավիճակը մնում է լարված․ ողջ գիշերվա ընթացքում և առավոտյան շարունակվել են հրետակոծությունն ու հրթիռակոծությունը:
Չնայած վտանգավոր իրավիճակին՝ պատկան մարմինները վերականգնողական աշխատանքներ են անում, բավականին մեծ ռիսկայնությամբ, շատ դեպքում հայտնվելով թշնամու թիրախում:
Մարտունի քաղաքում իրականացնում են նաև մաքրման, ավերածությունների վերականգման աշխատանքներ։ Պաշտպանության բանակի և աշխարհազորայինների համատեղ ուժերով արվում է հնարավորն ու անհնարինը դրված խնդիրների հավուր պատշաճի լուծման համար: Թշնամին ստացել է համարժեք պատասխան, որը երկար կհիշի: Ընդհանուր առմամբ Մարտունին մնում է նույն դիրքում, որ եղել է 90-ականների ժամանակ:
Մարտունին իր բնակիչներով կանգուն է, պինդ է ու գնալու ենք մինչև վերջ, իսկ մեր վերջը հաղթանակն է լինելու:
Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյան