Բաքվի բռնապետը կարծեք թե թույլ է տալիս կոպտագույն սխալ՝ Շուշիի հարցում ռազմական նպատակահարմարությունը ստորադասելով խորհրդապաշտությանը. իրանագետ
Դիտել նաև
«Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան
ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Բաքվի բռնապետը կարծեք թե թույլ է տալիս կոպտագույն սխալ՝ Շուշիի հարցում ռազմական նպատակահարմարությունը ստորադասելով խորհրդապաշտությանը, ըստ որի պետք է ապահովվի քարոզչական բարձր արժեքով և կարևորությամբ միմյանց հետ շաղկապված երկու հանգամանք՝ իբր «Ադրբեջանի մարգարիտը» նվաճվի հատկապես այդ արհեստածին կազմավորման դրոշի օր հորջորջվող «տոնին» ընդառաջ։
Այս առումով Բաքվի քարոզչամեքենան ադրբեջանական հասարակության մեջ սպասումների դրական շեմն այնքան է բարձրացրել, որ Շուշիի համար մարտերում հրոսակախմբերի անհաջողությունը բռնապետին հասցնելու է այս պատերազմի թերևս ամենացավոտ վարկանիշային հարվածներից մեկը արտաքին, բայց հատկապես ներքին քաղաքական կյանքում։

