Արցախում հերոսաբար զոհվել է 18-ամյա մարտիկ Գերասիմ Մանուկյանը
Արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող թեժ մարտերում հերոսաբար զոհվել է Ռուսաստանում գործող «Львиное Сердце» մարտական ակումբի ներկայացուցիչ Գերասիմ Մանուկյանը:
18-ամյա մարտիկը Մոսկվայից Արցախ էր մեկնել հայրենիքին պարտքը կատարելու համար, հայտնում է «Львиное Сердце»-ի մամուլի ծառայությունը: