Թուրք ռազմական փորձագետը հեռացրել է՝ «Շուշիի հարավ-արևմուտքում թեժ մարտեր են և հաղորդվում է ադրբեջանական բանակի նահանջի մասին» գրառումը. Լուսանկար
Դիտել նաև
Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյանի անդրադարձը
Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետ
«Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան
Նորմալ պետությունում քաղաքական գործչի ներողությունը ենթադրում է ոչ թե լայվեր, այլ հրաժարական
Թուրքական ռազմական մասնագիտացված sanalsavunma.com կայքի հիմնադիր Բերք Էրենը, ով թվիթերում վերջին օրերին ակտիվորեն լուսաբանում է Ադրբեջանի ագրեսիան, քիչ առաջ թվիթերում գրառում էր արել՝ նշելով, որ «Շուշիի հարավ-արևմուտքում թեժ մարտեր են և հաղորդվում է ադրբեջանական բանակի նահանջի մասին»։ Հեղինակը մի քանի րոպեից հեռացրեց իր թվիթը (տե՛ս կից screenshot-ում), ինչը վկայում է այն մասին, որ ադրբեջանական բանակի նահանջի մասին հաղորդած տեղեկությունը զգայուն է եղել թշնամական կողմի համար և ստիպել արագ հեռացնել։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից


