Սերգեյ Նարիշկին. Տեսնում ենք Թուրքիայի հետախուզության մասնակցությունը Ղարաբաղյան իրադարձություններին
Դիտել նաև
Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինն ասել է, որ թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում:
«Թուրքական հետախուզական ծառայության աշխատանքը մենք զգում ենք, տեսնում ենք այդ աշխատանքի առանձին տարրեր», - ասել է Նարիշկինը՝ «Ռոսիա Սեգոդնյա» հաղորդման հեղինակ Դմիտրի Կիսելևի հետ հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նույն հարցազրույցում Նարիշկինն ասել է նաև, որ ՌԴ ԱՀԾ-ն ստացել է «ճշգրիտ տեղեկատվություն» ղարաբաղյան հակամարտությանը Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության վերաբերյալ:
Zham.am

