Եվրոպա լիգայի ամենաարագ գոլը պատրաստված է Հայաստանում. Հենրիխ Մխիթարյան
«Արդյունավետ գիշեր «Ռոմայի» համար: Եվրոպա լիգայի ամենաարագ գոլը պատրաստված է Հայաստանում: Հիմա կենտրոնանում ենք կիրակի օրվա վրա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի 3-րդ տուրում «Կլուժի» նկատմամբ «Ռոմայի» տարած հաղթանակից հետո:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը գոլի հեղինակ էր դարձել խաղի 57-րդ վայրկյանին: Իսկ հռոմեակaն ակումբը հաղթանակ էր տարել խոշոր՝ 5-0 հաշվով: Կիրակի օրը Ա սերիայի շրջանակում «Ռոման» կհյուրընկալվի «Ջենոային»: