Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

Անդրանիկ Թևանյան. Հնարավո՞ր էր արդյոք խուսափել պատերազմից

Ավելի քան մեկ ամիս ընթացող պատերազմի, Շուշին ու Բերձորը գրավելու նպատակով թշնամական հարձակումների, Սյունիքի մարզի վրա արձակված հրթիռների ֆոնին նման խորագրով քննարկում կազմակերպելն առնվազն զարմանալի է։

Իսկ եթե ավելի կոնկրետ՝ քննարկումն այդ մանր ժուլիկություն էր, քանզի այս թեմայով պաշտոնականից տարբերվող տեսակետ ունեցողներն օրենքով հետապնդվում են ու տուգանվում։

Նման թեմայով քննարկումը հուշում է, որ բուն կազմակերպիչները փորձում են իրենց համար «էս գլխից» ալիբի ապահովել՝ պատերազմն ու դրա հնարավոր արդյունքները ներկայացնելով որպես անխուսափելի մի բան, բնության պատիժ, տարերային աղետ, նախկինից ստացած բեռ և վերջապես՝ նաֆս, բայց ոչ երբեք իրենց պարզ մարդկային տգիտության արդյունք։

Ի դեպ, իրարից գրեթե չտարբերվող գնահատականներով «քննարկումը» և դրա որակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ․․․

Եթե կարճ պատասխանենք այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, ապա այո՛, հնարավո՛ր էր։ Իսկ թե ինչո՞ւ հնարավոր չեղավ խուսափել, ի՞նչ արվեց, ի՞նչ չարվեց, որպեսզի պատերազմը չլինի, կխոսենք հետո։ Այդ հարցը ոչ թե սեմինարի, այլ պատերազմից հետո անխուսափելիորեն ստեղծվելիք համազգային հանձնաժողովի քննելիք հարցերից մեկը պետք է դառնա։

Այս պահին միայն նշենք այն մի քանի գործոնները, որոնք հնարավորություն էին տալու թշնամուն անցնել գրոհի՝

– հայաստանցի–ղարաբաղցի արհեստականորեն ներմուծված տեղեկատվական դիվերսիոն գործողությունների կազմակերպում ամենաբարձր մակարդակով՝ Արցախում դավադիր ուժերի փնտրտուքի շրջանակներում,

– հայաստանյան հանրության պառակտում, ատելության մթնոլորտի ձևավորում, սև–սպիտակային բաժանումներ և այլն,

– արցախյան ազատամարտի ու մեր հաղթանակներն ապահոված ռազմաքաղաքական գործիչների տոտալ վարկաբեկում, նրանց նկատմամբ քրեական հետապնդումների կազմակերպում և այլն,

– բանակի, զինված ուժերի բարձրագույն հրամկազմի վարկաբեկում,

– բանակցային գործընթացի տապալում և պատերազմի սկսման «լեգիտիմ» հնարավորության ձեռքբերում,

– թուրք–ադրբեջանական զույգի համար պատերազմ սկսելու առիթի և «կազուս բելի»–ի ապահովում,

– հայ–ռուսական հարաբերությունների վատացում,

– հայ–իրանական հարաբերություններում վիճելի հարցերի առաջացում,

– ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Բոլթոնի պլանի շրջանակներում «պատմական կարծրատիպերից հրաժարվելու» գործընթացի ապահովում,

– հակառուսական քարոզիչներին Հայաստանի ու Արցախի պետական մարմիններում ակտիվ դերակատարության ապահովում,

– ՀՀ–ում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրս բերման կողմնակիցներին լայն հնարավորությունների տրամադրում, սորոսաթուրքական ուժերի առաջխաղացում,

– հանրության զգոնության բթացում՝ խաղաղության նախապատրաստման ագրեսիվ քարոզչության միջոցով,

–ներդրումային միջավայրի վատացում, ՀՀ–ից կապիտալի փախուստի համար բոլոր պայմանների ստեղծում։

Վերը նշված կետերի իրագործումը թուրքական հատուկ ծառայությունների գործունեության հիմնական ուղղություններից է եղել։

Դրանց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը բազմիցս անդրադարձել է (տե՛ս մեկնաբանության մեջ)։

Դե հիմա ինքներդ հետ նայեք ու պատասխանեք այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր էր խուսափել պատերազմից։

Այժմ, սակայն, արդիականն այլ հարցերի պատասխանները գտնելն է։ Ինչպե՞ս կանգնեցնել պատերազմը, ինչպե՞ս թշնամուն խաղաղություն պարտադրել, ինչպե՞ս նվազեցնել մեր մարդկային ու այլ կորուստները և ինչպե՞ս չպարտված դուրս գալ այս ամենից։ Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս հասնել Արցախի անկախության միջազգային ճանաչմանը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>