Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան
Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Սահմանադրական փոփոխությունների օրակարգը լեգիտիմ չէ Բաքվում ցնծում են՝ Հայաստանին «սահմանադրորեն» կզացնելու առթիվ Իշխանությունն Ալիևի ճաշակով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գնալու համար համապատասխան քվե չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը «թուրանական միջանցքի»՝ ԹՐԻՓՓ-ի մասին Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Ա՛յ սա արդեն իսկապես լուրջ է. չնայած, որ շնորհանդեսը բավականին ծիծաղելի էր. դուրս էին բերել ցեխի մեջ երկու տրակտոր ու մեկ բուլդոզեր. Արման Աբովյան Կրեմլում չեն վստահում Փաշինյանին. Տիգրան Քոչարյան Օդի ջերմաստիճանը կնվազի. տեղումներ կլինեն Համատեղ զեկույց՝ Արցախում հայկական հետքի ոչնչացման և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման խոչընդոտների մասին Աբսուրդ՝ դատարանում․ դատավորը Սոֆյա Հովսեփյանին պարտադրում է ապացուցել, որ ընդդիմությանն է ընտրել Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ ընդդիմության գրոհը խառնել է նրանց ծրագրերը․ «Ժողովուրդ» «Հանճարեղ օպերացիա... մի 10 օրվա մեջ մի 400 միլիարդ դրեցին գրպանները» Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են «Հրապարակ»․ Նախաբանն ալիևյան է, մնացածը՝ նիկոլական Ակնհայտ է՝ Փաշինյանը ազատ մամուլի և վերլուծաբանների նկատմամբ ճնշումներին նոր թափ է հաղորդել. նպատակն է լռեցնել. Սևակ Հակոբյան Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դաս քաղեք Հորմուզի նեղուցից». Թեհրանն այլևս չի ակնարկում, այլ նախազգուշացնում է Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Երևանը ռեզինից չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Փաշինյանն անձա՛մբ է հանձնարարել, որ ինձ զրկեն մանդատից. Սոնա Աղեկյան Մյունխեն 2... Ադրբեջանը՝ Ֆրանսիային. Փաշինյանից ավելին մի աջակցեք Հայաստանին Ինչո՞ւ են Ադրբեջանն ու Փաշինյանը զայրացած Քրիստոնեական համերաշխության միջազգային (CSI) կազմակերպության նախագահ՝ Ջոն Այբների վրա Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, օտարի թելադրած Սահմանադրությունը չի՛ ընդունվելու. Սամվել Կարապետյան Դեսպանականչ... Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը կոշտ է արձագանքել TRIPP նախագծի մեկնարկին Չտրվել ճնշnւմներին ու լինել Անկախության հռչակագրի ջատագովը՝ բացառելով Հայաստանի ադրբեջանաgnւմը. Շարմազանով Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ․ Իշխան Սաղաթելյան Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. պահանջում է հերքել զրպարտությունը Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում. Հայկական խոզաբույծների միություն Արա, հա, էլի... Այն, որ ասում են՝ «գտիր 5 տարբերություն» Սա ադրբեջանական պահանջների սահմանադրական փաթեթավորում է, որը Նիկոլի ձեռամբ պատրաստված Հայաստանի համար «Պատերազմ, թե խաղաղություն». Մաս II

Հերոսաբար զոհված Արեն Չատինյանը վիրավոր շարունակել է մարտը․ Մարզիչը, եղբայրն ու ընկերները՝ Հայաստանի չեմպիոնի մասին

Արցախում ընթացող մարտերում հերոսաբար զոհվել է ծանրամարտի Հայաստանի չեմպիոն, Հայաստանի հավաքականի անդամ Արեն Չատինյանը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ծանրորդի անձնական մարզիչ Արման Ղազարյանը:

19-ամյա Արեն Չատինյանը Ստեփանավանից էր: Երեւանի Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան  էր, հանդես էր գալիս 61 կգ քաշային կարգում: Եղել է 2015-2016 թթ. պատանիների Հայաստանի չեմպիոն, 2017-2018թթ. երիտասարդների Հայաստանի չեմպիոն եւ 2019 թվականի մեծահասակների Հայաստանի չեմպիոն: 2019 թվականին ընդգրկվել է ազգային հավաքականում, բայց մեկնել է զինծառայության:

Անձնական մարզիչ Արման Ղազարյանի խոսքերով, Արեն Չատինյանը հեռանկարային մարզիկ էր, բայց չհասցրեց իրեն դրսեւորել մեծահասակներում:

«Հրաշալի ներուժով տղա էր, պայքարող տեսակ էր: Նա իմ սանն էր 2017 թվականից, հեռանկարային եւ մեծ ապագա ունեցող ծանրորդ էր: Չհասցրեց իր բոլոր նպատակներն իրականացնել: Շատ էր ցանկանում մեծ արդյունքներ գրանցել սպորտում: Հայաստանի չեմպիոն էր եւ արդեն ցուցադրում էր լավ արդյունքներ: Պարտադիր ժամկետային զինծառայության մեջ էր եւ մնացել էր քիչ ժամանակ ավարտել ծառայությունը: Սպասում էր, որ գար ու շարունակեր սպորտը:

Հանդես էր գալիս 61 կգ քաշային կարգում: Այս տարվա Հայաստանի առաջնությանը մասնակցեց, բայց չորրորդ տեղով բավարարվեց: Իր հնարավորությունների չափով մարզվել էր կարանտինի պայմաններում, այդ պատճառով էլ չորրորդ տեղի արդյունքով բավարարվեց:

Բնավորությամբ հրաշալի մարդ էր, կյանքը կտար ընկերոջ համար: Ծանր շրջան է բոլորիս համար, մեր լավագույն սաները հեռանում են»,- ասաց Արման Ղազարյանը:

Արենի եղբայր Արտակ Չատինյանը NEWS.am Sport-ի հետ զրույցում պատմեց առաջնագծում եղբոր տարած հերոսական կռվի մասին:

«Եղբայրս ծառայության մեկնեց 2019 թվականի հուլիսի 2-ին: Այդ տարի էր դարձել Հայաստանի չեմպիոն եւ արդեն հասցրել էր հավաքականի հետ մասնակցել մեկ հավաքի, բայց միջազգային մրցաշարերի չհասցրեց մեկնել:

Ասում են՝ շատ լավ ծառայող է եղել: Հետախույզ էր: Սերժանտ էր, ապա ավագ սերժանտ էր ստացել: Պատերազմի սկսվելու օրվանից պարբերաբար խոսում էինք հեռախոսով: Ամեն ինչ շատ լավ էր, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է: Չէր ասում՝ որտեղ է: Հետո իմացանք, որ Ջաբրայիլում է: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին: Համառ մարտերի ժամանակ ուսի հրազենային  վիրավորում է ստացել: Վիրակապել են եւ այդպես վիրավոր շարունակել է մնալ կռվի դաշտում: Որոշ ժամանակ անց ԱԹՍ-ից բեկորային հարված է ստացել մեջքին: Նրա հետ վերջին անգամ զրուցել էինք հոկտեմբերի 20-ին, մահվան լուրի մասին տեղեկացանք 3 օր անց: Հերոսի պես կռվել է մի քանի ժամ վիրավոր ուսով, չի ցանկացել ոչ մի րոպե իր ընկերներին մենակ թողնել ռազմի դաշտում»,- մանրամասնեց Արենի եղբայրը:

Մանրամասները՝ NEWS.am-ում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>