Թրամփը պահանջել է դադարեցնել ընտրություններում ձայների հաշվարկը
Դիտել նաև
Ամերիկյան Foreign Policy-ն կանխատեսում է, որ Ուկրաինան խոշոր պարտություն է կրելու մոտ ժամանակներս
Ինչո՞ւ Թրամփը նոր պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի հանդեպ, և ինչպես դա կարող է ազդել նաև Հայաստանի վրա
Ամերիկյան ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին Պուտինի պատասխանները Թրամփին
Ի՞նչ են քննարկել Էրդողանն ու Թրամփը հանիպման ընթացքում, այդ թվում՝ նաև Հայաստանի վերաբերյալ
Ինչո՞ւ է սրընթաց անկում ապրում ամերիկյան դոլարի արժեքը ողջ աշխարհում
ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է դադարեցնել երկրում նախագահական ընտրությունների շրջանակներում ձայների հաշվարկը: Այդ մասին նա գրել է թվիթերյան իր էջում։
«Դադարեցրեք հաշվարկը», - գրել է Թրամփը
Ավելի վաղ Հանրապետական կուսակցության թեկնածուի շտաբը պահանջել էր վերահաշվարկել ձայները մի քանի նահանգներում՝ Փենսիլվանիայում և Վիսկոնսինում:
Թրամփի ներկայացուցիչները կասկածի տակ են դնում քվեաթերթիկների մշակման արդյունքները: Բացի այդ, նախագահի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին հայտարարել է, որ «զանգվածային խախտումների» պատճառով իրավաբանների թիմի հետ մեկնում է Ֆիլադելֆիա:
Ավելի ուշ նա դաշնային մակարդակով հայտարարեց ձայների վերահաշվարկի համար հայց ներկայացնելու իր մտադրության մասին:
Zham.am
STOP THE COUNT!
— Donald J. Trump (@realDonaldTrump) November 5, 2020

