Սեպտեմբեր-հոկտեմբերին քաղաքապետի թիմը չի պարգևատրել ինքն իրեն
Դիտել նաև
Քաղաքապետարանը 644 000 դոլարի 20 նոր էլեկտրամոբիլներ է գնել
70 ավտոբուս անսարք է, 23-ը՝ վթարված․ մանրամասներ՝ հասարակական տրանսպորտից
Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան
Ողջունում ենք քաղաքական կալանավոր այս համայնքի համայնքապետ Մամիկոն Ասլանյանին. Սրբազան (տեսանյութ)
Ձերբակալվել է Մարտակերտի քաղաքապետը
Yerkir.am-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել քաղաքապետի, տեղակալների, աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալների, մամուլի խոսնակի, քաղաքապետի խորհրդականների և օգնականների պարգևավճարների ընդհանուր թիվը 2020 թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին:
Ի պատասխան հարցման՝ Երևանի քաղաքապետարանից գրավոր տեղեկացրել են, որ նշված պաշտոնյաների ընդհանուր թիվը 13 է: Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար պարգևավճարներ չեն տրվել ընդհանրապես: