Մարինե Մանասյանը բարեգործական համերգ կունենա ի աջակցություն Արցախի
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Ռոք երգչուհի Մարինե Մանասյանը բարեգործական համերգ կունենա ի աջակցություն Արցախի։
Մարինեն կկատարի Արցախում պատերազմական օրերին Հայաստանի վիճակի մասին «Hayastan» նոր երգը, որի հիման վրա կինեմատոգրաֆիական տեսահոլովակ է նկարահանել։
«Իմ սիրելի ունկնդիրներ, ես որոշել եմ համերգ կազմակերպել եւ հավաքված միջոցներով օգնել Արցախին։ Այսօր ցանկացած օգնություն ծայրահեղ կարեւոր է Հայաստանի համար։ Յուրաքանչյուր մարդ այս բարդ շրջանում օգնելու եւ օգտակար լինելու հնարավորություն ունի։ Ուրախ կլինեմ ձեզ տեսնել իմ համերգին, ուր կկատարեմ իմ դրամատիկ-մելանխոլիկ երգերը եւ իհարկե «Hayastan» նոր երգը Gayane’s ռեստորանում։ Ձեզ սիրում եմ ամբողջ հոգով, մենք կհաղթենք, որովհետեւ մենք հավատում ենք ու սիրում, որովհետեւ մենք ուժեղ ենք ու խիզախ»,- գրել է Մարինեն։

