Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը
26
Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևանի բյուջեն միայն պարգևավճարների մասով են գերազանց կատարում. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Հայաստանից ճողոպրելու համար Նիկոլը նոր հիմքեր է գտել․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանն արագորեն ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին Երբ Սուրեն Գրիգորյանը պալմայի ծառի տակ կոկտեյլ խմելուց լինի, ո՞վ է փոխհատուցելու թանկացած կարմիր գծերի համար վճարած քաղաքացիների գումարները․ Yerkir Media-ի ռեպորտաժը Պատերազմ Արցախում
«Հայաստանի իշխանությունները թշնամու վարած քաղաքականության գաղափարների անցկացնողներն են». «Փաստ» Մոմավառություն՝ Եռաբլուր զինվորական պանթեոնում Գաղտնալսման գործով Սասուն Խաչատրյանն ասել է՝ հեռախոսս կորցրել եմ. Վանեցյանը մանրամասներ է պատմել Նիկոլ Փաշինյանը «բժշկից թուղթ է բերել» Հայտնի է 2025 թվականի եկեղեցական տոնացույցը 20 000 ԱՄՆ դոլար փոխհատուցած Ավինյանն ի վիճակի չէ 150.000 դրամ պետական տուրք վճարել. «Հետք» «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 660 հայկական բեռնատար է կուտակված Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան «Փաշինյանը տեսակապով կմիանա ԵԱՏՄ գագաթնաժողովին»․ ՏԱՍՍ Ջրային կոմիտեի նախկին նախագահ Վահագն Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները. «Հետք» Հարմարավետ «զենքը», որ միշտ Փաշինյանի ձեռքի տակ է.... «Փաստ» Ունենք ավելի կարևոր բանավեճ՝ վտանգված ապագայի մասին Ինչ կապ ունի Աննա Հակոբյանի ազգականը Սարիկ Մինասյանի ու Կարեն Սարուխանյանի միջև ծեծկռտուքի հետ Փաշինյա՞նն է մերժում, թե՞ Փաշինյանին են մերժում ԶՈւ թիկունքի վարչության պետը կազատվի աշխատանքից Ադրբեջանցիների վերադարձը որ կետով են անելու «Պատրաստվում է Ադրբեջանի հետ պաշտոնապես դիմել` ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով». Ստեփան Դանիելյան Փաշինյանը վարակվել է թուրքական քովիդով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) 7.650.000 դրամ տոմսի գումար հատուցելու պատրաստ Ավինյանը չի վճարել 150.000 դրամ պետտուրքի գումարը Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փողի հանդեպ թուլություն ունի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման Շանտաժը՝ որպես քաղաքական գործիք․ «Կարճ ասած» Փաշինյանն ու կինը պետբյուջեի հաշվին ռեալիթի շոուներ են նկարում. Քրիստինե Վարդանյան Երևանի բյուջեն միայն պարգևավճարների մասով են գերազանց կատարում. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանցիները՝ Նիկոլ Փաշինյանին․ «Դու Հայաստանի հետ պատահած ամենալավ բանն ես» Փաշինյանը հերթական քաղաքական ալիբի՞ է պատրաստում «Քովիդ թեսթս կրկին դրական է». Նիկոլ Փաշինյան

Հանդիպում Գարեգին Բ-ի հետ

Ապրիլի 5-ին Գարեգի Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունեց “Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք” հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանին, ով գործնական այցով գտնվում էր Հայաստանում։ Ընդունելությունը մեկ անգամ ևս փաստեց Ամենայն Հայոց կաթողիկոսի խորը ուշադրությունը և հոգածությունը ջավախքահայությանը։

Հանդիպմանը քննարկվեցին ջավախքահայության և ընդհանրապես վրացահայության արդի վիճակը, առկա խնդիրները, ինչպես նաև սփյուռքում, մասնավորապես Ռուսաստանում, բնակվող ջավախքյան սփյուռքի հիմնահարցերը։ Անշուշտ, խոսվեց նաև Վրաստանում գտնվող հայակական, այսպես կոչված “վիճելի” եկեղեցիների կարգավիճակի, դրանց մի մասի անմխիթար դրության, խարխուլ կամ կիսաքանդ կացության և դրանց ճակատագրի ու վաղվա օրվա մասին։ Զրույցի ընթացքում խոսվեց նաև հայակական գործող եկեղեցիներում հոգևորական դասի թվաքանակի ավելացման անհրաժեշտության մասին, ինչի կարիքն ունեն վրացաբնակ մեր հավատացյալ հայրենակիցները։ Այս հոգևոր, արժեքային խնդիրների հետ կապված Գարեգի Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հայտնեց իր մտահոգություններն ու դիտարկումները՝ վստահեցնելով, որ դրանք գտնվում են մեր հայ առաքելական եկեղեցու և իր անձնական խիստ ուշադրության և վերահսկողության կենտրոնում, և որ ամեն ինչ արվում է այդ հարցերի հայանպաստ հանգուցալուծման նպատակով, որի համար շարունակաբար տարվել ու տարվելու են հետևողական աշխատանքներ։

Հանդիպման ընթացքում ուշադրության արժանացան նաև Վրաստանում լայնամասշտաբ իրականացվող թուրքական էքսպանսիայի տարբեր դրսևորումները և դրանցից բխող բոլոր հնարավոր վտանգնավոր գերխնդիրները։ Իսկ այն, որ Վրաստանում թուրքական կապիտալով շինարարությունը, ֆինանսական ներդրումները, թուրքալեզու բնակչության աննախադեպ աճը և, ի հակառակ դրան, հայության սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակը, արտագաղթը վկայում են, որ այս ողջ գործընթացներն ուղղված են առաջին հերթին հենց հայության դեմ, ինչպես նաև Վրաստանի Հանրապետության դեմ՝ քանզի այն սպառնում է նաև վրացական պետության ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Այս առումով էլ Վեհափառի սրտացավությունը, դիտարկումներն ու առաջարկությունները տեղին էին և ամբողջությամբ կիսում էին առաջ քաշված հարցերի և խնդիրների վտանգավոր հետևանքների հետ կապված բոլոր մտահոգությունները, ինչպես նաև համապատասխանում էին դրանք չեզոքացնելուն կամ հաղթահարելուն միտված առաջարկվող ուղիներին ու քայլերին։

Հանդիպման ընթացքում կարևորվեց ջավախքահայության հայկական կրթության և հայկական ինքնության պահմանման կարևորագուն հարցերը։ Խոսվեց դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի կրճատման, հայոց պատմության և դրանց դասագրքերի բացակայության փաստի մասին, որը մեկ անգամ ևս մատնացույց է անում Ջավախքի հայաթափման և ուծացման վտանգի առկայությունը։ Դա է վկայում նաև տեղանունների, ինչպես նաև ազգանունների “յան” վերջավորության վրացականացման փաստը, հայ ուսանողներին մայրաքաղաք Թբիլիսիում ուսուցման հնարավորությունների ստեղծումը այն նկատառումով, որ ապագայում նրանք ավելի շատ կլինեն վրացականացած, քան պահպանած իրենց ազգային ինքնությունը՝ հայությունը։ Այս առումով էլ Վեհափառը հայտնեց իր մտահոգությունները՝ նշելով, որ հայ առաքելական եկեղեցին խիստ զգայուն է նման հարցերի նկատմամբ և, վիրահայոց թեմի հետ միասին ուշադրության և հոգածության կենտրոնում պահելով դրանք, ամեն ջանք գործադրում են հայապահպանության այս սուրբ գործում ունենալու իրենց նշանակալի տեղն ու դերը։

Զրույցի ողջ ընթացքում երկու կողմերն էլ, հայտնելով իրենց մտահոգությունները վերջին ժամանակներում ազգային-կրոնական հողի վրա տարածաշրջանում տիրող հայկահայկական տրամադրությունների վերաբերյալ, կարևորեցին այդ ամենին միասնական ջանքերով դիմագրավելու և հաղթահարելու բոլոր առկա և հնարավոր նման դրսևորումները՝ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու նպատակով, որն անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների ու ազգերի համար։

Խոսելով նաև Ռուսաստանում ապրող մի քանի միլիոն հայերի և մասնավորապես ջավախքահայերի մասին, Աղասի Արաբյանը նշեց, որ անչափ կարևորված է Հայ Առաքելական եկեղեցու և մասնավորապես Նոր Նախիջևանի հայոց թեմի և նրա առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի դերն ու նշանակությունը Ռուսաստանում հայկական սփյուռքի հավաքականության, հայապահպանության, մշակութային և հոգևոր կյանքի զարգացման գործում, ինչպես նաև քույր ժողովուրդների հետ համերաշխ գոյակցության հարցում, որի ակնառու օրինակն ու ապացույցն է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նորակառույց հայոց սուրբ առաքելական եկեղեցու Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցին, որի շինարարության կայացմանը մասնակցել են հազարավոր հայրենանվեր ջավախքցիներ։ Մայր Տաճար, որը հայկական ճարտարապետական վարպետության գլուխգործոց է, հայկական մշակութային գոհար՝ ասեղնագործված բազմազգ ու բազմամշակութ Մսկավայի կենտրոնական մասում՝ ի վկայություն և ի հպարտություն մեր ազգային ինքնության և ինքնատիպության, ազգային ոգեղենության և հոգևոր կյանքի գերակայության։

Ամենայն Հայոց կաթողիկոսին հայտնելով իր գոհունակությունն ու խորին շնորհակալությունը՝ “Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք” հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանը շեշտեց իր պատրաստակամությունը քննարկված բոլոր հարցերի և հիմնախնդիրների շուրջ ցուցաբերելու անհրաժեշտ գործուն ակտիվություն և համագործակցություն ազգային շահերի, հոգևոր արժեքների ձևավորման, պահպանման, դրանց տարածման, կայացման և պաշտպանման նպատակի համար։

Հանդիպման ավարտին Գարեգին Երկրորդ կաթողիկոսը “Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք” հասարակական կազմակերպության նախագահ Աղասի Արաբյանին և ողջ ռուսաստանաբնակ ջավախքահայությանը մաղթեց հաջողություններ, բարօրություն, աստվածային օրհնություն և առաջնորդություն։


Էդգար Մակարյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan