Պորտլենդ է մտցվել ԱՄՆ Ազգային գվարդիան, ոստիկանները չեն կարողանում դիմադրել ամբոխին փողոցում. Տեսանյութ, լուսանկար
Ամերիկյան Պորտլենդ են մտցրել Օրեգոնի ազգային գվարդիան՝ զանգվածային անկարգություններին դիմակայելու համար: Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ը:
Նոյեմբերի 4-ի՝ լույս 5-ի գիշերը, քաղաքի փողոցները վտանգավոր են դարձել. փողոցներում անկառավարելի ամբոխ է՝ զենքով, փայտերով եւ իրենց անձնական կարծիքով ընտրությունների արդյունքների իրենց անձնական կարծիքով:
«Հասարակական անվտանգության շահերից ելնելով՝ նահանգապետ Քեյթ Բրաունը Միացյալ հրամանատարության հանձնարարությամբ ակտիվացրել է Օրեգոն նահանգի Ազգային գվարդիայի օգտագործումը՝ տեղի իրավապահ մարմիններին օգնություն ցույց տալու համար»,- նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
Չորեքշաբթի երեկոյան ցուցարարների երկու խմբեր հավաքվել են քաղաքի տարբեր հատվածներում եւ ժամը 19-ի սահմաններում շարժվել քաղաքի կենտրոն:
Zham.am