Եվրահանձնաժողովը կազմել է Թուրքիայի դեմ հնարավոր տնտեսական պատժամիջոցների ցանկը
Դիտել նաև
ԵՄ-ն Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չի տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու պատճառով. Թբիլիսիի քաղաքապետ
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հրաժարվել է ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հեռախոսազրույցից. The Wall Street Journal
ԱՄՆ-ի քաղաքականությունը Հարավային Կովկասում նոր վարչակազմի օրոք
Իրանը՝ թիվ մեկ ահաբեկչական պետություն. Թրամփ
Եվրահանձնաժողովը կազմել է հնարավոր տնտեսական պատժամիջոցների ցանկը, որոնք կարող են հարվածել Թուրքիայի զբոսաշրջային եւ տրանսպորտային հատվածներին, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։ ԵՄ առաջնորդները պետք է դեկտեմբերին կայանալիք գագաթնաժողովում որոշեն՝ Անկարայի դեմ արդյոք սահմանելո՞ւ են պատժամիջոցներ։
ԵՄ-ն նախօրեին Հունաստանի եւ Կիպրոսի ջրերում գազահետախուզական նավի առաքելության երկարաձգման մասին Թուրքիայի հայտարարությունը դատապարտել էր որպես «խորը ափսոսանք հարուցող»։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը «բարեխիղճ երկխոսության եւ միակողմանի գործողություններից զերծ մնալու» կոչ է արել՝ լիցքաթափելու համար արեւելյան Միջերկրական ծովում լարվածությունը, որը խաթարում է ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները։