Շարունակվում է Արցախի բնակչության համար հումանիտար օգնության ուղարկման գործընթացը. Լուսանկարներ
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդում է, որ շարունակվում է Արցախի բնակչության համար հումանիտար օգնության ուղարկման գործընթացը։ Երեկ երեկոյան ուղարկվել է հերթական խմբաքանակը՝ 50 տոննա քաշով՝ դեղորայք, բժշկական սարքավորումներ, մանկական հագուստ, առաջին անհրաժեշտության ապրանքներ։