Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. Արծրուն Հովհաննիսյան
Դիտել նաև
Արայիկ Հարությունյանը՝ գորշ կարդինալ. ՔՊ սկանդալային բացահայտումների շարքից
Թե ինչ է ասել Արայիկ Հարությունյանը, դժվար է նույնիսկ կանխատեսել
Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել են 3 վկաներ
Արայիկ Հարությունյանի հարցազրույցը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել
Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրգործը կքննվի Սյունիքի մարզում
Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս» Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Իմ անձնական ճշտված տեղեկություններով՝ Ջալալ Հարությունյանը երեկվա դրությամբ բնական շնչառության է անցել, այսինքն՝ անջատել են արհեստական շնչառության սարքը: Հուսանք, որ շատ արագ կվերականգնվի և ոտքի կկանգնի պարոն Հարությունյանը»,- ասաց նա: