Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Պատերազմ Արցախում
Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան

ԳԱԱ-ն կոչ է արել իր միջազգային գործընկերներին հորդորել իրենց երկրներին ճանաչել Արցախի անկախությունը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դիմել է միջազգային գիտական հանրությանը՝ կոչ անելով դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմը և հորդորել՝ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունն իրենց երկրների կողմից: Այս մասին ասված է ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայության տարածած հաղորդագրությունում:

Շեշտելով, որ ուղերձի հիմքում ընկած են միայն հումանիստական մղումներ, ՀՀ ԳԱԱ-ն Արցախի Հանրապետության ճանաչումը դիտարկում է, որպես Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունից մեկ դար անց նոր ցեղասպանության իրականացնումը բացառելու միակ հնարավոր միջոց:

«Շարունակվում է Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած ահաբեկչական պատերազմը Արցախի և իր խաղաղ բնակչության դեմ: Անտեսելով հրադադարի հորդորները և բացահայտ հայտարարելով, որ իրենց վերջնական նպատակը Արցախը հայաթափելն է՝ թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական վարձկանների դաշինքը շարունակում է հարձակումը Արցախի վրա՝ օգտագործելով միջազգային նորմերով արգելված տարբեր տեսակի ռումբեր ու սպառազինություն, մի քանի հազար հատուկջոկատայիններ Թուրքիայից և Պակիստանից, ինչպես նաև վարձկան-ահաբեկիչներ Սիրիայից: Արցախում չի մնացել գեթ մեկ գյուղ, որ հրթիռակոծված չլինի: Կան հարյուրավոր զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում»,-ասված է ուղերձում:

ԳԱԱ ներկայացուցիչները նշել են, չնայած բարձր մակարդակով հրադադարի վերաբերյալ փաստաթղթի տակ ստորագրելուն՝ Ադրբեջանը ոչ մի վայրկյան հավատարիմ չի մնացել իր պարտավորություններին:

«Արցախի և ամբողջ հայ ժողովուրդը համառ ու անձնազոհ դիմադրություն են ցուցաբերում, սակայն Ադրբեջանը, օգտվելով նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սպառազինությունից, շարունակում է իր բարբարոսությունները: Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը կարող է լինել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ տարբերակը և գործող մեխանիզմը: ՀՀ ԳԱԱ-ն ձեր ուշադրությունն է հրավիրում արդեն առկա հումանիտար աղետին և կոչ անում հորդորել ձեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, որպես միակ հնարավոր միջոց, Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունից մեկ դար անց նոր ցեղասպանության իրականացնումը բացառելու համար»,-նշված է միջազգային գիտական հանրությանն ուղղված ուղերձում:

Ուղերձն ուղարկվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Մեծ Բրիտանիայի, Բրազիլիայի, Իրանի, Չինաստանի, Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Լիտվայի, Արգենտինայի, Սլովենիայի, Լեհաստանի, Աթենքի, Կիպրոսի, Իսրայելի, Լիսաբոնի, Ուկրաինայի, Ավստրիայի, Էստոնիայի, Մեքսիկայի, Չեխիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Դանիայի, Հնդկաստանի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Վրաստանի գիտությունների ակադեմիաներ, Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիա (IAAS), Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցություն, (ALLEA) Միջազգային գիտական կազմակերպությունների դաշինք (ANSO), Թագավորական միություն, Ռելյատիվիստական Աստղաֆիզիկայի Միջազգային Կենտրոն ցանց (ICRANet), Գիտական հետազոտությունների և տեխնոլոգիայի ակադեմիա (ASRT):

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>