ԱՄՆ-ում առաջին անգամ Սենատի անդամ է ընտրվել տրանսգենդեր. Լուսանկարներ
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Սառա ՄաքԲրայդը դարձել է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին տրանսգենդեր անձը, որը հաղթել է Սենատի ընտրություններում:
Մակբրայդը, ով նախկինում տղամարդ է եղել, հաղթեց Դելավեր նահանգի սենատորի ընտրություններում՝ պայքարից դուրս թողնելով Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սթիվ Վաշինգտոնին:
Մակբրայդը նշել է, որ ԱՄՆ-ում ժողովրդավարությունը «բավականաչափ հազոր» է, որպեսզի թույլ տա ԼԳԲՏ անձանց ընտրվել նման պաշտոններում:
Իր առաջնահերթությունների շարքում 30-ամյա ՄակԲրայդը նշել է COVID-19 համաճարակի պատճառած ճգնաժամի դեմ պայքարը:
Zham.am