Թրամփ. Ես հաղթանակ եմ տարել, բայց Բայդենը խարդախություն է պատրաստում իմ դեմ
Դիտել նաև
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը
«Ես լրջորեն դիտարկում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը»․ Թրամփ
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
Ինչպես հայտնի է այս պահի դրությամբ, ընտրողների քանակով Բայդենը հաղթում է Թրամփին: Նա ունի ընտրողների ձայների 238, ընդդեմ Թրամպին օգտին քվեարկած 213-ի: Սակայն այս թվերը հաշվի չառնելով Թրամփը հայտարարում է, որ փաստացի հաղթել է արդեն այս ընտրություններում, քանզի հայտնի են Փենսիլվանիայի, Միչիգանի, Վիսկոնսինի և Ջորջիայի նախնական արդյունքները:
Հիշեցնենք, որ վերջնական հաղթանակի համար թեքնածուին անհրաժեշտ է, որ նա հավաքի ընտրողների ձայների 270 թվաքանակը: Ըստ Թրամփի` նա փաստացի մոտ է այդ արդյունքին, սակայն Բայդենի թիմը կարող է աճպարարության արդյունքում «գողանալ» իր հաղթանակը: Թե ինչի մասին է խոսքը Թրամփը դեռ չի բացահայտում, միայն նշում է, որ ձայների հաշվարկի վրա վերը նշված նահանգներում ունի վստահության պակաս:
Zham.am

