«Բաքվի բռնապետի արտգործնախարարությունն ինչ-որ առումով կեղծում է». Վարդան Ոսկանյան
Դիտել նաև
«Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան
ԱՄՆ-Իրան հուշագիրը ցուցիչ է իրանական կողմի հաղթանակի․ Ոսկանյան
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Բաքվի բռնապետի արտգործնախարարությունն ինչ-որ առումով կեղծում է, երբ պաշտոնապես խոսում է այն մասին, թե Իրանի հոգևոր առաջնորդն իբր օգտագործել է «Հայաստանի կողմից բռնազավթված (օկուպացված) տարածքներ» արտահայտությունը։
Երեկ, լսելով այաթոլլահ Ալի Խամենեիի խոսքը, ուշադրությունս միանգամից գրավեց պարսկերենի լեզվական մի առանձնահատկություն․ հոգևոր առաջնորդը գործածեց ոչ թե اشغال [էշղալ] «բռնազավթում, օկուպացիա» հստակ քաղաքական բովանդակությամբ եզրույթը, որն իրանական դիվանագիտական և պաշտոնական լեզվում կիրառվում է, օրինակ՝ Պաղեստինի տարածքների կապակցությամբ այլ تصرف [թասարրոֆ] «գրավում, նվաճում, զավթում, տիրացում» նրբիմաստային առումով ավելի չեզոք և, ըստ էության, քաղաքական լիցք չպարունակող բառը:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

