Ռուս պատգամավորը հայտնել է, որ Արցախ այցից հետո Ադրբեջանից սպառնալիքներ է ստանում իր և ընտանիքի հասցեին
Դիտել նաև
Վիտալի Բալասյանը Հայաստանում է, հիվանդանոցում
Ձերբակալված չեմ, Ասկերանում եմ․ Վիտալի Բալասանյան
Վիտալի Բալասանյանը՝ Արցախի հայ համայնքի ներկայացուցի՞չ
Իմ շուրջ արված հայտարարությունները զուրկ են որևէ հիմքից և ունեն պառակտիչ նպատակներ. Վիտալի Բալասանյան
Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով
ՌԴ պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ սոցիալական ցանցերում և հաղորդագրային հավելվածներում Լեռնային Ղարաբաղ կատարած այցից հետո իր ընտանիքի նկատմամբ վրեժխնդրության սպառնալիքներ է ստանում ադրբեջանցիների կողմից, և մտադիր է դիմել Ռուսաստանի ներքին գործերի նախարարություն:
«Մեսենջերներում ակտիվորեն սկսեցին սպառնալիքներ գալ: Սպառնալիքները վերաբերում են ինձ, իմ երեխաներին: Ինձ ներառել են Ադրբեջանի սև ցուցակում, դրան ես նորմալ եմ վերաբերում, դա քննարկելի հարց է: Բայց այն, ինչ թույլ են տալիս իրենց Ադրբեջանի տարածքում գտնվող այդ մարդիկ`սպառնալիքներ իմ երեխաներին, իմ ընտանիքին պարզապես անընդունելի է: Բնականաբար, ես սա այսպես չեմ թողնի»,-հայտարարել է Միլոնովը:
Zham.am