Միասին կպաշտպանենք մեր արժեքները. Կուրցն արձագանքել է Փաշինյանի ցավակցությանը
Դիտել նաև
Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև
ԱՄՆ-ն աջակցում է Ավստրիային եւ Ֆրանսիային ահաբեկչության դեմ պայքարում
«Խուսափեք տեղաշարժերից». Ավստրիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել
Վիեննայում կրակ բացած հանցագործները լավ զինված են և պրոֆեսիոնալ պատրաստված. Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համերաշխության և աջակցության խոսքերի համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կանցլեր Կուրցը պատասխանել է վարչապետ Փաշինյանի գրառմանը՝ նշելով. «Շատ շնորհակալ եմ ձեր համերաշխության և աջակցության բարի խոսքերի համար: Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվարին ժամանակներում: Ավստրիային չեն վախեցնի ահաբեկչության նման սարսափելի գործողությունները: Միասին մենք պաշտպանելու ենք մեր բաց հասարակությունները և ժողովրդավարական արժեքները»: