Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան

Տնտեսապես բարդ տարի ենք ունենալու

«Իրատես» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանը սկսեց 2021-ի բյուջեի նախագծի քննարկումները։ ՈՒ մինչ պաշտոնյաները երկրի ֆինանսատնտեսական թիվ մեկ փաստաթղթում առկա անորոշությունը բացատրում էին ռազմական իրավիճակով, պետք է նկատել, որ մինչ այդ էլ մեկ այլ անտեսանելի թշնամի՝ կորոնավիրուսը, խոշոր հարված էր հասցրել տնտեսությանը։

Հարված հարվածի հետևից եկավ, ու հիմա, ինչպես պատասխանատուներն են պնդում, բավական բարդ տարի ենք ունենալու։ «Ակնհայտ է, որ 2021-ը լարված է լինելու, բայց ես վստահ եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կկարողանանք բյուջե ունենալ, որում հաշվի կառնվեն հնարավոր բոլոր ռիսկերն ու մարտահրավերները»,- հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Մի կողմ թողնելով տնտեսական վիճակի վրա քաղաքական գործընթացների ազդեցությունը, փաստենք, որ նախորդ 2,5 տարում Հայաստանի բյուջեն, այդպես էլ «հեղափոխական» զարգացում չունենալով, թևակոխեց վիրուսի ստեղծած ճահիճը, որից ոչ մի կերպ չի կարողանում դուրս գալ։

Եվ ահա հաջորդ մեծ հարվածը՝ պատերազմ։ Դժվար է ասել, թե Հայաստանի տնտեսությունը ոտքի հանելու համար դեռ քանի տարի կպահանջվի, բայց միանշանակ է, որ առնվազն խոշոր ներարկումներ են պետք։ Այն չնչին ներդրումները, որ նախորդ 2 տարում կային, ոչ մի հարց չեն լուծելու։ Այս ուղղությամբ համալիր աշխատանք է պետք, սակայն այսօր էլ հույսն արտաքին պարտքն է։ Մհեր Գրիգորյանը չի բացառել, որ պետական պարտքի շեմը կբարձրանա։ Իհարկե, միշտ էլ այդ շեմի մեծացումը գեղեցիկ ձևակերպումներով է մատուցվում, հնչում են հավաստիացումներ, թե գումարներն արդյունավետ են ծախսվելու, եկամուտներ են գեներացնելու, մինչդեռ փաստ է, որ վիրուսի ստեղծած խնդիրների պարագայում արդեն նկատելի էին պետության պարտավորությունների կատարման դժվարությունները, ուր մնաց` պատերազմից հետո։

Փոխվարչապետը ճիշտ է՝ համատեղ աշխատանքով հնարավոր կլինի բեկում արձանագրել, բայց մոռացել է ավելացնել, որ հարկավոր են նաև տնտեսությունից հասկացող մասնագետներ, իրենց աշխատանքից գլուխ հանող, ոլորտներից տեղյակ պաշտոնյաներ և օրնիբուն աշխատանք, ընդ որում` կառավարությունում, ոչ թե Ֆեյսբուքում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>