«Պատերազմն այստեղ». Ֆրանսիայի դեսպանը Փարիզի ցուցահանդեսից լուսանկարներ է հրապարակել
Դիտել նաև
Վերսալից այցելուներին տարհանվել են՝ ռումբի մասին ահազանգի պատճառով
Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել ի պաշտպանություն հայ ժողովրդի
«Տիկտոկեր» փոխնախարարը գործուղվել է Փարիզ
Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկն անվանակոչվել է Հայաստանի անունով. Տեսանյութ
Փարիզի ոստիկանությունում մեզ հասկացան և հարգալից վերաբերվեցին. Փաշինյանի դեմ ակցիայի մասնակից
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնատան Լաքոթը պատերազմ պատկերող նկարներ է հրապարակել և վերևում ֆրանսերենով ու անգլերենով գրել՝ «Մտածե՛ք սրա մասին, ընդամենը 5 րոպե»։
Բացի այդ, նա անգլալեզու գրառումներով հեշթեգներ է դրել՝ «պատրանք քեզ համար» և «իրականություն ուրիշների համար»։
Դեսպանը տեղեկացրել է, որ նկարների շարքը հուշանվեր է 2011 թվականի Փարիզում ներկայացված ցուցահանդեսից։ ««Պատերազմն այստեղ»-ը Փարիզում պատերազմի լուսանկարների նախագիծ է, որը պատկերացրել է լուսանկարիչ Պատրիկ Շովելը»,- գրել է Լաքոթը։
Այնուհետև դեսպանը նշել է լուսանկարների ամբողջական շարքի հղումը։

